Հինգշաբթի, 02 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Դեռ քանի-քանի հարձակումներ են սպասվում ՀՀ քաղաքացուն՝ պարզ չէ»․ Նարինե Դիլբարյան

«Դեռ քանի-քանի հարձակումներ են սպասվում ՀՀ քաղաքացուն՝ պարզ չէ»․ Նարինե Դիլբարյան
130
Այսօր, 00:18

ԵՊՀ Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ինչո՞ւ է աղմկում ՀՀ գործող վարչախումբը՝ հարակից ենթակա դարձած դատաիրավական կառույցների՝ հանրությանը փոթորկող մեկը մյուսից ավելի բարկացնող որոշումներով։ Հիմա էլ նոր «նվաճում»՝ դպրոցական տղային երկամսյա կալանք՝ համարձակվել է գերագույնին սպառնալի շարժումով կանգնեցնել, եկեղեցուց դուրս վանել։ Փաստորեն, արդեն դպրոցական տղայի զայրացկոտ բռնկումն են «ծրագրավորված բռնության» փորձ համարում՝ բորբոքված երևակայության ահալի կեղծ տեսիլքների մեջ, տագնապն ու ահն է՞ համակել, գործած սխալների ծանրությո՞ւնը զայրացրել, պատասխանատվության ժամի մոտենա՞լն անհանգստացնել։ Հունիսի 7-ի ընտրության ելքն ուրվականի պես հետապնդում է։ Փաստորեն, որդեգրել են «հարձակումը պաշտպանության լավագույն ձևն է» մարտավարությունը։ Եվ դեռ քանի-քանի հարձակումներ են սպասվում ՀՀ քաղաքացուն՝ դեռ պարզ չէ։ Բայց ամեն ճնշում իր հակազդեցությունն ունի։ Իսկ պատասխանատվությունն անխուսափելի է։ Դատեսցիք ըստ գործոց ձերոց»։

Աղբյուրը`   Նարինե Դիլբարյան