Չորեքշաբթի, 01 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

Ապրիլի 2-ից Իսակովի պողոտայում գործելու է երթևեկության սահմանափակում

Ապրիլի 2-ից Իսակովի պողոտայում գործելու է երթևեկության սահմանափակում
117
Այսօր, 21:48

ՀՀ ճանապարհային դեպարտամենտից հայտնում են․ «Միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ ապրիլի 2-ից՝ ժամը 11։00-ից, Իսակովի պողոտայում գործելու է երթևեկության սահմանափակում։
Արգավանդի խաչմերուկից մինչև ՆԳՆ կրթահամալիրին հարակից հետադարձի հատվածում երթևեկությունը կկազմակերպվի հանդիպակաց գոտով»։