«Ալիևը հաստատ ծիծաղից թուլացել է». Վահե Սարգսյան

Պատմաբան Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Գերվստահ եմ՝ Ադրբեջանի փոքրիկ խան Ալիևը հաստատ ծիծաղից թուլացել է՝ լսելով, թե ոնց է Այսրկովկասի գավառական ճարպիկը Արցախի վաճառքը «հիմնավորում»։ Ու դա անում է այն աստիճան մոլագար ձևով, որ հիմա էլ օրը ցերեկով Պուտինի առաջ «խմբագրում» է Ադրբեջանի պատմությունը՝ ասելով, թե անկախ Հայաստանը 100%-ով նույնական է Խորհրդային Հայաստանին, իսկ անկախ Ադրբեջանը՝ 100%-ով նույնական է Խորհրդային Ադրբեջանին։
Սույն ազգակործան պատուհասին ուղղակի հիշեցնում ենք՝ Ադրբեջանի Սահմանադրության նախաբանում նշված է, որ Սահմանադրությունը հիմնվում է 1991 թ. հոկտեմբերի 18֊ին ընդունված «Ադրբեջանի Հանրապետության պետական անկախության մասին» սահմանադրական ակտում արտացոլված սկզբունքների վրա (այս ակտն էլ, իր հերթին, բխում է Ադրբեջանի անկախության հռչակագրից)։
Ըստ Սահմանադրական ակտի՝
֊ Ադրբեջանի Հանրապետությունը հանդիսանում է 1918 թվականի մայիսի 28-ից մինչև 1920 թվականի ապրիլի 28-ը գոյություն ունեցած Ադրբեջանի Հանրապետության իրավահաջորդը։
֊ ԽՍՀՄ ստեղծման մասին 1922 թվականի դեկտեմբերի 30-ի պայմանագրի՝ Ադրբեջանին վերաբերող հատվածն անվավեր է դրա ստորագրման պահից։
Ահա քեզ 100%֊ով Խորհրդային Ադրբեջանի հետ նույնական անկախ Ադրբեջան...
Հանճա'ր ես, հանճա'ր, Նիկոլ, սեփական հանցագործությունդ «հիմնավորելու» մեջ անմրցելի։
Հ.գ. Իսկ թե 1918֊1920 թթ. Ադրբեջանի հետ ինչ առնչություն է ունեցել Արցախը՝ քեզ դա տհաճ կլինի լսելը։ Բայց դա մի օր քեզ ու փոքրիկ խանիդ կբացատրվի։ Ու հենց Արցախյան նոր շարժմամբ ու ազատագրումով»։

«Քաղաքացին գույքահարկը պարտավոր է վճարել ու մեքենան վարել սահմանափակ տեղերում»․ Գևորգ Ստեփանյան
3011:24
Հունաստանի արհմիությունները գործադուլ են հայտարարել (տեսանյութ)
6611:19
Գագիկ Սուրենյանը տեսանյութ է տարածել Գեղարքունիքի մարզից (տեսանյութ)
5610:54
Ապարանի, Սպիտակի, Արթիկի տարածաշրջաններում ձյուն է տեղում
7309:18
Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառում․ «Ժողովուրդ»
7709:12
Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու. «Ժողովուրդ»
8109:00
Սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով (լուսանկար)
7708:24
«Մարտունու համայնքապետը կոպիտ կերպով խախտում է ՀՀ Սահմանադրությունը». Նաիրի Հոխիկյան
14100:54