Հինգշաբթի, 02 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Պետական ծառայողն իրավունք չունի ուժ կիրառելով ստիպել քաղաքացուն կատարել իր «խնդրանքը»»․ Ռուբեն Մելիքյան

«Պետական ծառայողն իրավունք չունի ուժ կիրառելով ստիպել քաղաքացուն կատարել իր «խնդրանքը»»․ Ռուբեն Մելիքյան
130
Այսօր, 10:42

Փաստաբան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Դավիթի գործում մի կարևոր շեշտադրում կարծեք թե պատշաճ ուշադրության չարժանացավ։
Իրավական պետությունում պետական ծառայողն իրավունք չունի ՊԱՀԱՆՋԵԼ քաղաքացուց անել մի բան, որն անելու պարտականություն քաղաքացին չունի։ Մաքսիմում կարող է խնդրել, քաղաքացին էլ իրավունք ունի խնդրանքը կատարել կամ չկատարել։ Իսկ եթե չի կատարում «խնդրանքը», պետական ծառայողն իրավունք չունի ուժ կիրառելով ստիպել կատարել իր «խնդրանքը»։
Մինչդեռ բռնատիրական պետությունում հակառակն է - պետական ծառայողն իրավունք ունի՛ ՊԱՀԱՆՋԵԼ քաղաքացուց անել մի բան, որն անելու պարտականություն քաղաքացին չունի։ Իսկ եթե չի կատարում պահանջը, իրավունք ունի՛ ուժ կիրառելով ստիպել կատարել իր պահանջը։
Մինչև իր ձեռքի հայտնի շարժումը՝ Դավիթի նկատմամբ ուժ է կիրառվել՝ «խնդրանք»-պահանջը չկատարելու համար։ Նրա ձեռքի շարժումն այդ կիրառված ուժի արձագանքն էր։ Ընդ որում, առկա չի եղել քաղաքացու վրա օրենքով դրված որևէ պարտականություն, որը նա չի կատարել։
Հիմա ո՞ւմ են դատում - քաղաքացուն։ Հետևաբար գործ ունենք ոչ թե իրավական, այլ բռնատիրական պետության հետ»։

Աղբյուրը`   Ռուբեն Մելիքյան