Շաբաթ, 04 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

«Իշխանության բարձր հովանու ներքո խաղամոլությունը ռեկորդներ է սահմանել»․ Ոսկան Սարգսյան

«Իշխանության բարձր հովանու ներքո խաղամոլությունը ռեկորդներ է սահմանել»․ Ոսկան Սարգսյան
130
Այսօր, 15:24

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «2018 թվականին Հայաստանում ինտերնետ շահումով խաղերի և խաղատների խաղադրույքների ծավալը եղել է 422,5 միլիարդ դրամ։ Նիկոլ Փաշինյանի իշխանության տարիներին, իշխանության բարձր հովանու ներքո ամեն տարի խաղամոլությունը նոր ռեկորդներ է սահմանել։ 2024 թվականին ինտերնետ շահումով խաղերի և խաղատների խաղադրույքների ծավալը եղել է 7,2 տրիլիոն դրամ, 2025թ․ առաջին կիսամյակում, հունվար-հուլիս ամիսներին 4 տրիլիոն դրամ։ Այսինքն՝ ինտերնետ շահումով խաղերի և խաղատների խաղադրույքների տարեկան ծավալը 8 տրիլիոն դրամ է։ Խաղամոլության հետևանքով Հայաստանում, ամեն տարի հազարավոր ընտանիքներ են դժբախտանում, ինքնասպանության դեպքեր են լինում։ Ինտերնետ շահումով խաղերից և խաղատներից հարկերը մտում են պետբյուջե, որտեղից իշխանությունն ինքն իրեն, իր անարդյունավետ աշխատանքի համար, պարգևատրում է միլիարդավոր դրամների պարգևավճարներով»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան