Շաբաթ, 04 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

«Այսօր ընդդիմության առաջատարը «Ուժեղ Հայաստան»-ն է»․ Սերժ Սարգսյան

«Այսօր ընդդիմության առաջատարը «Ուժեղ Հայաստան»-ն է»․ Սերժ Սարգսյան
146
Այսօր, 18:24

«Ուսումնասիրությունները, որոնք հավաստի են, խոսում են այն մասին, թե ինչ հնարավորություն, ինչ վարկանիշ ունենք․ «Հայաստան» դաշինքի վարկանիշը մեր վարկանիշից բարձր էր։ Եթե մեր վարկանիշը «Հայաստան» դաշինքի վարկանիշից բարձր լիներ, մենք պարտավոր կլինեինք մասնակցել ընտրություններին»,- այսօր համագումարից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Ինչ վերաբերում է նրան, թե որ քաղաքական ուժը կարող է լինել ընդդիմությանը միավորող ուժ․ Սարգսյանը նշեց․ «Կարծում եմ՝ որևէ մեկի մոտ կասկած չկա, որ այսօր ընդդիմության առաջատարը «Ուժեղ Հայաստան»-ն է, և այդտեղից շատ ենթադրություններ է պետք անել»

«Այսօր ընդդիմության առաջատարը «Ուժեղ Հայաստան»-ն է»․ Սերժ Սարգսյան