Շաբաթ, 04 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

«էսօր երբ մտնեք եկեղեցի՝ աղոթքի, հիշե՛ք Դավիթին»․ Նիկողոս Հովհաննիսյան

«էսօր երբ մտնեք եկեղեցի՝ աղոթքի, հիշե՛ք Դավիթին»․ Նիկողոս Հովհաննիսյան
103
Այսօր, 17:24

Հասարակական գործիչ Նիկողոս Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երեկվանից՝ ասեմ ապշած եմ, կնշանակի չասել ոչինչ։ Դավիթի մասին տեսանյութ էի արել ու տակի քոմմենթներն էի կարդում, «Ինստագրամ»-ում «Ֆեյսբուք»-ում ու լրատվականներում։ Էս ով եք դուք, ինչից եք սարքած դուք, դուք չեք ծնվել, դուք առաջացել եք, մաքսիմում՝ ծլել եք։ Էս որտեղից ձեր մեջ էս չարությունը։ Տարիքով ու երիտասարդ կանայք, էս ինչ աղբակույտ է ձևավորվել։ «Տղամարդկանց» մասին էլ չասեմ, դա ժեխի մի այլ տեսակա, հետո էլ թողնես «լավ տղա խաղան», թե բա «լավ են արել»։ Դուք մայր ե՞ք, դուք կին ե՞ք, դուք ո՞նց եք ձևավորվել էս հասարակության մեջ, ո՞նց եմ ես՝ ձեզ հետ, նույն օդը շնչում, վերջապես՝ դուք քրիստոնյա ե՞ք։ Ախր Զատիկ է մոտենում, սուրբ Հարության տոն, քրիստոնեական ամենամեծ տոներից մեկը։ Վստահ եմ՝ դուք էսօր «կսրբեք» խանութներից ձուն, ձուկն ու բրինձը, կտանեք տուն, կկերակրեք ձեր երեխաներին, ու երբ տեսնեք, թե ձեր երեխան պատառը ոնց է տանում բերանը, անպայման ձեր աչքի ու մտքի առաջ թող գա Դավիթը, ու հիշեք ձեր գրած քոմենթները։ Երբ էսօր մտնեք եկեղեցի աղոթքի՝ հիշե՛ք պատարագամատույցով կանգնած Դավիթին, հետո հիվանդանոցի մուտքի մոտ ձեր տեսած Դավիթին, ու ձեր երեխային, եղբորը կամ ամուսնուն, անպայման նայեք ձեր ներսը, հիշեք ձեր քոմենթները, պատկերացրեք իրենց՝ Դավիթի փոխարեն։ Դուք էլ եթե չպատկերացնեք, Աստված կբերի ձեր աչքի առաջ։ Տատը՝ թոռանը գրկած, Քրիստոսի պատկերի տակ նկարված, գրում է. «Լավ են արել, թող սատկի», ով ես դու՝ այ Չմարդ, չկին, չդաստիարակված չուլ, բա որ թոռդ պատասխան տա, ու կտա՝ չկասկածես։ Ինչով դատեք, դրանով էլ կդատվեք։ Հիշե՛ք, բումերանգը, եթե դեռ չկա, ուրեմն ճանապարհին է՝ թե՛ լավի բանի, թե՛ վատ։
Ուրախ Զատիկ»։