Կիրակի, 05 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

«Փաշինյանը գիտի, որ այդ քարտեզը հենց ինքն է դրել «կասկածի տակ»»․ Հակոբ Բադալյան

«Փաշինյանը գիտի, որ այդ քարտեզը հենց ինքն է դրել «կասկածի տակ»»․ Հակոբ Բադալյան
145
Այսօր, 16:18

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Շատերն են արձանագրել, որ պետությունների ղեկավարները իրենց հագուստին կարող են փակցնել պետության դրոշը, կամ զինանշան, բայց ոչ քարտեզ, ոչ պետության տարածքային ուրվագիծ:

Ինչո՞ւ: Դա շատ պարզ բան է: Որովհետև քարտեզը չի ասում ոչինչ: Օրինակ, մարդիկ ճանաչում են ԱՄՆ, երբ տեսնում ենք այդ երկրի դրոշը, բայց ճանաչելիության տեսանկյունից շատերին կարոող է ոչինչ չասել, եթե ԱՄՆ նախագահը իր վրա փակցնի ԱՄՆ քարտեզ-կրծքանշան: Ի վերջո քչերին է հետաքրքած լինելու ԱՄՆ սահմանային ուրվագիծը: Հետևաբար, պետության ճանաչելիության տեսանկյունից կիրառվում է դրոշ-կրծքանշանը, որը նույնականացման և ասոցացման առավել պարզ, առավել հանրաճանաչելի, առավել մատչելի տարբերակն է:

Ըստ այդմ, պետության հանրաճանաչման համար չէ, որ Նիկոլ Փաշինյանը փակցնում է քարտեզ-կրծքանշանը: Հարց է առաջանում՝ հապա ինչի՞ համար:

Որովհետև, այդ Փաշինյանը շատ լավ գիտե, որ այդ քարտեզը հենց ինքը դրել է «կասկածի տակ»: Այո, հենց իր քաղաքականությամբ նա այդ քարտեզը դրել է «կասկածի տակ», այլ ոչ թե «փրկել» այն: Ու հիմա քարտեզ-կրծքանշանով Նիկոլ Փաշինյանը փորձում է ստեղծել ալիբի, որովհետև, կրկնեմ՝ հիանալի պատկերացնում է ու նաև գիտե, թե այդ քարտեզի վերաբերյալ ինչ ահռելի մարտահրավերներ է կուտակել Ադրբեջանի պահանջներին անձնատուր լինելու գնով կառուցած քարոզչական «խաղաղության» դիմաց:

Նիկոլ Փաշինյանը քարտեզ-կրծքանշանով լուծում է ոչ թե նախընտրական խնդիր, այլ՝ քաղաքական ալիբիի, հենց այն քարտեզի հանդեպ, որ փակցրել է իր կրծքին:

Վերստին հարց տանք՝ ինչու չի մեկնարկում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացը, որի հանձնաժողովների կանոնադրությունը հաստատել են դեռ 2024 թվականի հոկտեմբերին, իսկ սահմանազատման ու սահմանագծման ուղղությունը համաձայնեցրել են 2025 թվականի հունվարին»։

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան