Կիրակի, 05 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

«Փաշինյան Նիկոլի և կաթողիկոսի միջև կոնֆլիկտը ժամանակավորապես սառեցված է»․ Կարեն Հեքիմյան

«Փաշինյան Նիկոլի և կաթողիկոսի միջև կոնֆլիկտը ժամանակավորապես սառեցված է»․ Կարեն Հեքիմյան
196
Այսօր, 13:12

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը. «Շուրջ երեք ամիս է, ինչ Փաշինյան Նիկոլն իր խոսքում գրեթե չի հիշատակում կաթողիկոսին: Վերջինս կաթողիկոսի նկատմամբ այլևս ագրեսիվություն չի ցուցաբերում, մարտական տրամադրություն չունի: Ավելին՝ նույնիսկ կարգալույծ և տիրադավ հոգևորականների ձայնը չի լսվում: Դրանցից մեկն անցել է պետական աշխատանքի, մյուսը՝ մարզվում է սպորտային դահլիճում, մնացածն իրենց առօրյայով՝ բիզնես, ընտանիք, սիրուհի, թանկարժեք ավտոմեքենա: Ընդդիմադիր հոգևորականներին հիմնականում ազատել են կալանքից կամ փոխել նրանց խափանման միջոցը: Կալանավայրում մնացել է Բագրատ Սրբազանը, սակայն վերջինիս գործունեությունն այդքան էլ կապված չէ կաթողիկոսի դիրքորոշումների հետ: Այդ ամենին կարելի է ավելացնել, որ վերջերս պատարագների ընթացքում հիմնականում հնչեցվում է կաթողիկոսի անունը:
Նկարագրված իրավիճակը հիմք է տալիս մտածելու, որ Փաշինյան Նիկոլի և կաթողիկոսի միջև կոնֆլիկտը սառեցված է: Միգուցե ժամանակավորապես, սակայն սառեցված է:
Մյուս կողմից՝ կաթողիկոսին թույլ չի տրվում դուրս գալ Հայաստանից, չի վերացվել վերջինիս ազգականների նկատմամբ քրեական հետապնդումը:
Փաստորեն, դե ֆակտո չկա կոնֆլիկտ, սակայն դե յուրե կաթողիկոսի և վերջինիս ազգականների իրավունքները սահմանափակված են:
Դասական իմաստով, առերևույթ առկա է պատանդառություն: Սակայն մենք Հայաստանում ենք: Այստեղ «դասականը» չի գործում: Այստեղ կարող է գործել նաև «պայմանավորված պատանդառության» ինստիտուտը:
Чем черт не шутит»։

Աղբյուրը`   Կարեն Հեքիմյան