Կիրակի, 05 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

«Հավատում եմ՝ մեր Հայրենիքն էլ Աստծո զորությամբ հարություն է առնելու»․ Ալվինա Աղաբաբյան

«Հավատում եմ՝ մեր Հայրենիքն էլ Աստծո զորությամբ հարություն է առնելու»․ Ալվինա Աղաբաբյան
188
Այսօր, 14:06

Ռազմավարական հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Ալվինա Աղաբաբյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Նորից ու կրկին՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հարությունը մեզ տրված մեծագույն ավետիսն է առ այն, որ Աստված երբեք չի լքում իր հավատավոր զավակներին։
Ես հավատում եմ, որ մոտ է էն օրը, երբ մեր Հայրենիքն էլ Աստծո զորությամբ հարություն է առնելու, ուղղելու է մեջքը, հզորանալու է՝ վերականգնելու համար իր անվտանգության և բարգավաճման համար թիվ մեկ պարտադիրը՝ ամբողջականությունը․․․
Քրիստոս Յարեաւ ի մեռելոց,
Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի
▪️Նկարում Մեծ Հայքի Արցախ նահանգում գտնվող Կավակավանքն է, որ այժմ գերի է թուրքի ձեռքում։ Պիտի բերենք էն օրը, որ Կավակավանքից էլ առ Աստված կրկին բարձրանա հայի աղոթքը․․․»։

«Կավաքավանքն է, որ այժմ գերի է թուրքի ձեռքում»․ Ալվինա Աղաբաբյան
«Կավաքավանքն է, որ այժմ գերի է թուրքի ձեռքում»․ Ալվինա Աղաբաբյան

Աղբյուրը`   Ալվինա Աղաբաբյան