Կիրակի, 05 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Նայեք՝ քաղաքական ուժերից ով ի՞նչ է արել, մասնավորապես, վերջին ընտրություններից հետո». Արա Պապյան

«Նայեք՝ քաղաքական ուժերից ով ի՞նչ է արել, մասնավորապես, վերջին ընտրություններից հետո». Արա Պապյան
128
Այսօր, 19:00

Դիվանագետ, ԱԺԲ անդամ Արա Պապյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլն ունի իր ընտրազանգվածը։ Հիմա նրա համար առաջնային խնդիրն է բողոքական զանգվածի մի մասի քվեները լղոզել կեղծ արևմտամետ կուսակցությունների վրա, իսկ մյուս մասը՝ կեղծ ազգայնական կուսակցությունների վրա։
Հիմա կարևոր հարցն է՝ բա ո՞նց որոշենք՝ ո՞վ է կեղծ, ո՞վ՝ շիտակ։ Շատ պարզ։ Վարվեք այնպես, ինչպես կյանքում եք վարվում։ Դուք մեկի՝ լավ ծնող, լավ ամուսին, լավ ընկեր կամ լավ զավակ լինելը հո չե՞ք որոշում նրանով, թե ինչ է ասում։ Այլ նայում եք՝ ինչ է արել և անում։
Նայեք քաղաքական ուժերից ո՞վ ի՞նչ է արել ընդհանրապես և մասնավորապես վերջին ընտրություններից հետո։ Կամ գոնե վերջին մեկ-երկու տարում։ Իհարկե, թե ով ի՞նչ է ասել՝ դա էլ է կարևոր։ Բայց ավելի կարևոր է՝ իր ասածը իրականություն դարձնելու համար ի՞նչ է արել։ Եթե ոչինչ չի արել, ապա կամ ապիկար է ու դատարկախոս (դրանցից հիմա շատ կան), կամ նիկոլաստեղծ կեղծ, կամ երկուսը միասին»:

Աղբյուրը`   Արա Պապյան