«Սա հերթական կռուտիտներով սեփական մեղքերը ուրիշների գրպանը գցել է»․ Ռոբերտ Քոչարյան
![]() 245 Հինգշաբթի, 09 ապրիլի, 2026 թ., 00:24 Արցախը ինքնորոշման ճանապարհին էր․ այդ ճանապարհը երկար էր»,- «Մեծ քաղաքականություն» փոդքասթի ժամանակ հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով ՌԴ նախագահի հետ հանդիպման ժամանակ վարչապետ նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին։ «Ռուսաստանը, Ֆրանսիան, ԱՄՆ-ն կասկածի տակ չէին դնում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց իրենք, Մինսկի խմբի համանախագահ լինելով և մադրիդյան սկզբունքներն ընդունելով՝ ճանաչում էին Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Եվ Ռուսաստանին ասել՝ դու ճանաչել ես, դրա համար ես էլ եմ ճանաչել, դա ի՞նչ ինքնիշխանություն է, աբսուրդային իրավիճակ է, դա հերթական «կռուտիտների» ճանապարհով սեփական մեղքերը ուրիշների գրպանը գցել է։ Այդ նույնը ինքը կարող է ասել Մակրոնին․ Ֆրանսիան չէր ճանաչո՞ւմ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Մոդելը հետևյալն է․ ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահող երկրները ճանաչում էին Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց նաև ընդունում էին Մադրիդյան սկզբունքները և ճանաչում էին Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Իսկ հանրաքվեն կլիներ Արցախի անկախության ճանաչման վերջնական ակորդը»,- նշել է Քոչարյանը։ Աղբյուրը` Ռոբերտ Քոչարյան |

«Ուրախ ենք, որ Ռուբեն Վարդանյանի կողմից հիմնված «Ապրելու երկիր»-ը միացել է մեզ»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
7620:00
«Վստահ ենք՝ Կարապետյանը չի խնայելու ոչինչ Բաքվից մեր գերիներին վերադարձնելու հարցում»․ Մեսրոպ Առաքելյան (տեսանյութ)
10519:48
Սամվել Կարապետյանի կողմնակիցների նկատմամբ ոստիկանական բռնությունների գործով 7 անձ տուժող է ճանաչվել
11819:42
«Ստով և մանիպուլյացիաներով չի կարելի Հայաստան ղեկավարել»․ Ոսկան Սարգսյան
13819:12
«Ուժեղ Հայաստան» դաշինքի համագումարը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13319:06
«Ստեփանակերտի գլխավոր եկեղեցին ոչնչացվել է․ ՀՀ ոչ մի կառույց ծպտուն չի հանում»․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
17918:42
Նիկոլ Փաշինյանը և Ժիլբեր-Լյուկ Դըվինազը քննարկել են տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր
13218:24
«Բոլոր նորմալ հայերի նպատակը հրեշից ազատվելով՝ մեր հայրենիքը ոտքի կանգնեցնելն է»․ Նաիրի Հոխիկյան
16918:06
