«Պատերազմի ելքից է կախված, թե ինչ կկատարվի ՀՀ հարավային դարպասը հանդիսացող Սյունիքում»․ Էդմոն Մարուքյան
![]() 297 Հինգշաբթի, 09 ապրիլի, 2026 թ., 22:58 «Հայաստանի Հանրապետությունը պետք է հետևություններ անի, որովհետև Իրանի դեմ պատերազմի ելքից է կախված, թե ինչ տեղի կունենա Հայաստանի հարավային դարպասը հանդիսացող Սյունիքի մարզում՝ արդեն իսկ պայմանավորված Թրամփի ճանապարհի մասով»,- այս մասին ասել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը։ «Եթե այս պատերազմը վերջանա այնպես, որ Իրանը լինի իր պայմանները թելադրող՝ եթե ոչ Միացյալ Նահանգներին, բայց տարածաշրջանում, ապա տարածաշրջանի ամբողջ քաղաքական քարտեզը կարող է վերանայվել։ Պարսից ծոցի բոլոր երկրներն այլևս կարող են հետևություններ անել և հույս չկապել արևմտյան ներուժի, մասնավորապես Միացյալ Նահանգների ներուժի հետ և բավականին զգույշ մոտեցում ցուցաբերել Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների իմաստով․․․ Շատ հետաքրքիր պրոցեսներ են տեղի ունենում։ Հետևաբար չի կարելի ուղղակի ջայլամի պես գլուխը մտցնել հողի մեջ և մտածել, որ մենք կապ չունենք, մեզ վրա չի անդրադառնա․․․ Հայաստանի Հանրապետության համար շատ լուրջ շանսեր են բացվելու, և մենք պետք է ունենանք կոմպետենտ, խելացի, միջազգային իրավիճակը կանխատեսող մարդիկ, ովքեր կկարողանան այդ կանխատեսման արդյունքում կատարել կարևոր եզրահանգումներ, դրանց հիման վրա ընդունել որոշումներ, և այդ որոշումներից շահի Հայաստանը»,- ընդգծել է Մարուքյանը՝ հավելելով՝ էքզիտենցիալ վտանգների առաջ ենք կանգնած։ |

Թուրքիայի նախագահը հրավիրվել է Երևան
16118:11
«Հայրենիքն ու հայրենակցին պետք է սիրել մշտապես, ոչ թե նախընտրական շրջանում»․ Նաիրի Հոխիկյան
14217:30
«Դուք ասելիք չունե՞ք»․ Ալեն Սիմոնյանը՝ ընտրություններին մասնակցող կուսակցություններին (տեսանյութ)
13017:24
«Իրանում ԱՄՆ-ի ձախnղումը նոր գլուխ է բացում Պարսից ծոցի պատմության մեջ». Մոջթաբա Խամենեի
13317:21
«Քիրվայություն անող հայ գործարարները զբաղված են «հերոսական» աշխատանքով»․ Մեսրոպ Առաքելյան
12717:12
«ԵՄ-ն մեղադրվում է ընտրությունների ելքի վրա ազդելու նպատակով միջազգային իրավունքը խախտելու մեջ»․ Ռոբերտ Ամստերդամ
12117:06
ԿԸՀ-ն արտահերթ նիստ է հրավիրել (տեսանյութ)
9717:00
«Իրանը մտադիր է հետագայում ևս վերահսկել Պարսից ծոցն ու Հորմուզի նեղուցը»․ Մոջթաբա Խամենեի
13916:59
