«Սամվել Ալեքսանյանի ձեռքը չոր քարի տա՞կ է, որ նրան մաքսատուրքից ազատել եք»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Սամվել Ալեքսանյանի ձեռը չոր քարի տա՞կ է, որ նրան 270 միլիոն դրամի մաքսատուրքից ազատել եք
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 30–ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Միթ Ֆուդ » ՍՊԸ-ին, որի կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել մսամթերքի արտադրության համար։ Մաքսատուրքից ազատման արտոնությունը կազմում է 270 միլիոն դրամ։ Ընդդիմադիր պատգամավոր եղած ժամանակ Նիկոլ Փաշինյանը Սամվել Ալեքսանյանին մեղադրում էր շաքարի ներկրման ոլորտում գերակշիռ դիրք ունենալու, Արմեն Իսրայելյանի՝ Ձկնկուլի սպանությանն առնչություն ունենալու մեջ։ Սամվել Ալեքսանյանն էլ ասում էր՝ Նիկոլը մեր ախպերն ա։
Կառավարության տված մաքսային արտոնությունները կոռուպցիոն մեծ ռիսկեր են պարունակում, դրանք տնտեսության մեջ անհավասար մրցակցություն են ստեղծում։ Մաքսային, հարկային արտոնություններ ստացած գործարարները խոշոր նվիրատվություններ են անում իշխանության հետ առնչվող հիմնադրամներին, իշխող կուսակցության կողմից կազմակերպվող դրամահավաքներին»։

«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
181Երեկ, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
526Երեկ, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
23712.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
22912.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
21712.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
48711.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
72211.08.2026, 21:04
«Երկիրդ պղնձի մեծ պաշարներ ունենա ու գեթ մեկ ձուլարան չթողե՞ս աշխատի»․ Նարինե Կիրակոսյան
25111.08.2026, 16:54