«Պատերազմի եռագլուխ կուսակցության ուժերը չպետք է հաղթահարեն ԱԺ մտնելու անցողիկ շեմը». Նիկոլ Փաշինյան
![]() 215 Ուրբաթ, 17 ապրիլի, 2026 թ., 21:30 «Վերջին երեք օրերի խորհրդարանական քննարկումները էականորեն թարմացրին ներքաղաքական և նախընտրական օրակարգը: Այդ թարմացումը կայանում է նրանում, որ պատերազմի, որ նույնն է՝ նախկինների եռագլուխ կուսակցության ուժերը չպետք է հաղթահարեն Խորհրդարան անցնելու անցողիկ շեմը»,- ֆեյսբուքյան եթերով ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շարունակելով. «Որովհետև ինչպես մեր քննչական մարմինների կատարած քննության արդյունքում պարզվեց և հրապարակվեց, այդ ուժերը իրենց կողմնակիցներին անվանարկում են «շուն ու շանգյալ», և «բոշա»: Հետևաբար, առավել ևս այս պայմններում, ես չեմ կարող հավատալ, որ ՀՀ-ում կան քաղաքացիներ, ովքեր պատրաստ են ընդունել այդ անվանարկումը՝ օգտագործված պատերազմի կամ նախկինների եռագլուխ կուսակցության կողմից և ձայն տալ այդ ուժերից որևէ մեկին: ՀՀ քաղաքացիները պատերազմի եռագլուխ երեք ուժերին՝ «Ուժեղ ՀՀԿ Հայաստան»-ին, ԲՀԿ և «Հայաստան» դաշինքին պետք է իրենց ընտրությամբ բրենդավորեն՝ որպես «շուն ու շանգյալ», և դուրս շպրտեն ՀՀ-ի ներքաղաքական կյանքից»: Աղբյուրը` Նիկոլ Փաշինյան |

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ իրեն, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան
9222:54
«էդ քաղաքացուն հարցրե՛ք՝ ի՞նչ կլիներ, եթե Գագիկ Բեգլարյանին կամ Ռուբեն Հայրապետյանին ուղղակի թարս նայեր»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
10922:12
«Իրենց «գցած կտերը» ոչ ոք չպետք է ուտի, թշնամիների առաջ դարպասները պետք է փակել»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
9021:48
«Հիմա ի՞նչ անենք, քոչե՞նք այստեղից, թե՞ քոչացնենք ինչ-որ մեկին»․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
19521:06
«Զիջողական քաղաքականությունը շարունակվում է, միակողմանի զիջումներ են անելու»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
16420:54
«Լուկաշենկոն իմ ընկերն է, ընկերությունը պետական աշխատանքի հետ պետք չի խառնել»․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)
12220:36
«Ով կրակել է, թող պատասխանատվության ենթարկվի․ ես ո՛չ ընտանիք եմ մտնում, ո՛չ երեխա եմ քննադատում»․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)
17220:24
«Եթե Բելառուսից «վզից բռնած» մարդ է բերելու, ապա ՀՀ-ն ու Բելառուսը քաղաքական նույն միավորի մեջ են լինելու»․ Կարեն Հեքիմյան
17520:06
