«Ավանում Նիկոլի քարոզարշավի գլխաքանակն ապահովել էր ՀՀԿ-ական, 3 միլիոն դոլարանոց տուն ունեցող Արմեն Երեմյանը». Սյուզի Բադոյան

Lրագրող Սյուզի Բադոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Խոստացել էի՝ պատմեմ: Ավանում Նիկոլի քարոզարշավի գլխաքանակն ապահովել էր Միլենա տաքսու տերը՝ ՀՀԿ ավագանու անդամ, 4 սրոկ Տարոն Մարգարյանով մանդատ ստացած Արմեն Երեմյանը, այո, ՀՀԿ-ական գործարար Արմենն, ով Թզի եղբայրն է ու իր ողջ կարողությունն անսպասելիորեն կուտակել է հենց ՀՀԿ-ի օրոք
Օպերայի շենքի նմանությամբ այս 3 միլիոն դոլարանոց տունը՝ Ավանի կենտրոնում, ասում են՝ Արմեն Երեմյանի առաջին տունն է երկար տարիներ վարձով ապրելուց հետո. իհարկե, նա այսօր ունի կառուցապատման օֆիս, շենքեր, Զովքի խանութների տարածքներ ու շատ ու շատ բաներ: Բայց ունի նաև կուռք, անունը՝ Նիկոլ, որի քարոզարշավին հպարտորեն մասովկա է ապահովում, ու ըստ ավանցիների՝ «վիզ է դնում» գիշերներին՝ ՔՊ Ավանի գրասենյակներից մեկում:
Ի դեպ, մայրը՝ Տիկին Մարուսը, Նիկոլի ֆանատ տատիկների հետ առաջին ջերգա կանգնած լսողներից էր:
Հենց մայիսի 23-ի Նիկոլի Ավանի վոսգրոլներին, որին նաեւ ես էի ներկա, ըստ աղբյուրի, իր 300 հոնգչիներից շուրջ 62 վարորդի է համոզել-հրահանգավորել, որ Նիկոլի ֆանատ աշխատեն:
Թե բա՝ եկեք 3000 սկիդկա կանեմ, մենակ թե մասովկա ապահովեք նիկոլի համար:
Իսկ թե ինչու է Տարոն Մարգարյանի հովանավորյալ Արմեն Երեմյանն այդպես հոգի տալիս Նիկոլի համար, ավանցիները պատմեցին ավելի զվարճալի բան:
Արմեն Երեմյանի բիզնեսները և 3 մլն դոլարանոց տունը, որ Ռուբեն Հայրապետյանի (Նեմեցի) տանը գերազանցում է տեսքով ու մասշտաբներով, աչք է ծակել դեռ 2019-ին:
Ասում են՝ ՔՊ-ականները ակնարկել են, թե բա՝ լավ մանկապարտեզի շենք կծառայեր, արժե մտածել:
Ու հիմա ապօրինի գույքի բռնագանձման ռիսկից վախեցող երբեմնի ՀՀԿ-ական ավանդի գործարարն ապահովագրում է իրեն՝ Տարոն Մարգարյանին խաբել է թե Տաշիրի ժողովրդին է աջակցում, բայց ահա հրապարակայնորեն մասովկա է ապահովում Նիկոլի համար»:

«Երևանցիների գույքը դարձել է ՔՊ-ի հարկային ախորժակի թիրախը»․ Սարգիս Տեր-Եսայան
9316:48
«Հենց խոսում է՝ կարծես Իլոն Մասկը լինի»․ Ոսկան Սարգսյան
9615:24
«Վաղը պաշտոնապես կազդարարենք ԹՐԻՓՓ ծրագրի մեկնարկը»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
10815:00
«Մեր նպատակը չի լինելու մարդկանց փոխարինել արհեստական բանականությամբ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
10714:30
«Տհաճ հարցեր լսելիս կորցնում է ինքնատիրապետումը»․ Վարդան Հարությունյան
9914:12
«Մի՞թե կարելի է որդուն կորցրած ծնողներին ծերության տարիներին հասցնել այս վիճակին»․ Հրայր Կամենդատյան
10013:42
«ՀՀ իշխանությունները «չեն նկատում» Ադրբեջանի ԶՈՒ ինժեներական աշխատանքները ՀՀ տարածքում»․ Դավիթ Գալստյան
9913:00
«Քանդման ենթակա շինությունը չեն քանդում, որովհետև պատկանում է Ավինյանի մտերիմներին»․ Արթուր Չախոյան (տեսանյութ)
9212:42