Գորիսի ԲԿ-ի նախկին տնօրենի գույքի վրա արգելանք է դրվել

ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․ «ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում ավարտվել է «Գորիսի Ռ.Յոլյանի անվան հիվանդանոց» ՓԲ ընկերության նախկին տնօրենի կողմից օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորություններն ի վնաս ընկերության շահերի օգտագործելու, վերջինիս և նրա կնոջ ու քրոջ կողմից առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը:
Նախաքննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Ս.Ա.-ն 1991 թվականից մինչև 2014 թվականն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով հիշյալ ընկերության տնօրենի պաշտոնը, սեփականության իրավունքով ընկերությանը պատկանող՝ Գորիս քաղաքի Գր. Տաթևացու 31 հասցեում գտնվող 708.4քմ ընդհանուր մակերեսով վարչական շենքը և 155.6քմ մակերեսով ավտոտնակները, 2005 թվականի փետրվարի 11-ին, շուկայական գնից էականորեն ցածր՝ 1 մլն 96 հզր 200 ՀՀ դրամով, ոչ իրավաչափ եղանակով օտարել է քրոջը:
Այնուհետև, վերոհիշյալ անշարժ գույքերի ակնհայտ հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով՝ 2011 թվականի դեկտեմբերի 1-ին նվիրատվության եղանակով փոխանցվել է Ս.Ա.-ի կնոջը՝ Կ.Վ.-ին:
Հիշյալ ձևական նվիրատվության պայմանագրի հիման վրա 2011 թվականի դեկտեմբերի 12-ին նշված գույքերի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցումից հետո Կ.Վ.-ի անվամբ 2019 թվականի մայիսի 3-ին իրավասու մարմին ներկայացված դիմումի հիման վրա Գորիս քաղաքի Գր. Տաթևացի փողոցի թիվ 31/1 հասցեում գտնվող հիշյալ անշարժ գույքը բաժանվել է երկու առանձին միավորների՝ Գր. Տաթևացի 31/1/1 վարչական շենք և ավտոտնակ, Գր. Տաթևացի 31/1/2 վարչական շենք հասցեներով:
Այնուհետև, Գորիս քաղաքի Գր. Տաթևացի փողոցի 31/1/1 հասցեում գտնվող վարչական շենքի և ավտոտնակի հանցավոր ծագումը քողարկելու դիտավորությունն ավարտին հասցնելու նպատակով՝ Ս.Ա.-ն Կ.Վ.-ի միջոցով 2019 թվականի օգոստոսի 8-ին դրանք գրավադրել է բանկում և ստացել 28 մլն 80 հզր ՀՀ դրամ գումար, սակայն պայմանագրային պարտավորությունները կատարելուն ուղղված որևէ վճարում չի կատարել, ինչի արդյունքում հիշյալ գույքը 2023 թվականի նոյեմբերի 23-ին 50 մլն 583 հզր 250 ՀՀ դրամով օտարվել է բանկին:
Ս.Ա.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով (մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը) և Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում), իսկ Ս.Ա.-ի կնոջ և քրոջ նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում):
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում պատճառված վնասը վերականգնելու նպատակով արգելանք է կիրառվել Գորիս համայնքի Գր. Տաթևացի 31/1/2 վարչական շենքի վրա:
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին»:

«Տգիտությունը դարձել է բոլորիս առողջության և կյանքի սպառնալիք». Սամսոն Գրիգորյան
32217.09.2026, 18:30
Սյունեցին հայտնել է, որ իր ծորակից հոսող ջրում նկատել է մետաղական զանգված
63814.09.2026, 11:36
«Սեպսիսի հետևանքները կարող են պահպանվել նաև ապաքինումից հետո»․ ԻՀԱԿ
67013.09.2026, 12:54
«Պատվաստումը հատկապես կարևոր է գրիպի բարդությունների բարձր ռիսկ ունեցողների համար». ԱՆ
75512.09.2026, 09:12
«Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել». ՀՎԿԱԿ
85510.09.2026, 13:18
«Երեք երեխաներ հոսպիտալացվել են․ այսօր էլ կանչեր կան»․ Արմեն Վարդումյան (տեսանյութ)
104607.09.2026, 15:00
«Ահա այն վայրը, որտեղ պետք է բուժվեն թունավորումների հետևանքով տուժած քաղաքացիները»․ Անուշ Պողոսյան
104007.09.2026, 14:12
«Աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի». ԱՆ
99207.09.2026, 09:24