«Ինչպես Թրամփն էր ասել Բայդենի հասցեին, Փաշինյանն էլ այդպես թույլ ու անխելք է». Արման Թաթոյանի բաց նամակը` Մարկո Ռուբիոյին

«Միասնության թևեր»-ի առաջնորդ Արման Թաթոյանը բաց նամակով դիմել է Հայաստան ժամանող՝ ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոյին:
«Հարգարժա՛ն պետքարտուղար Ռուբիո,
Բարի գալուստ Հայաստան։
Ցանկանում եմ շնորհավորել Ձեզ Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև TRIPP համաձայնագրի առաջիկա ստորագրման կապակցությամբ։
Ես լիովին աջակցում եմ TRIPP համաձայնագրին և, ապագայում՝ որպես Հայաստանի վարչապետ, պատրաստ եմ սերտ համագործակցել Ձեր վարչակազմի հետ՝ դրա լիարժեք և արդյունավետ իրականացման նպատակով։
Միաժամանակ ցանկանում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել մի շարք կարևոր հարցերի վրա, որոնք կարևոր են Հայաստանի բոլոր քաղաքացիների համար։
Նախագահ Թրամփը Նախագահ Բայդենին անվանել էր տխուր, թույլ և անխելք, ես այդ բառերը վերագրում եմ վարչապետ Փաշինյանին, որը չափազանց տխուր, թույլ ու անխելք է, որպեսզի այս կարևոր հարցերը Ձեզ հետ հանդիպմանը բարձրացնի։
Իրականությունն այն է, որ TRIPP նախագծի հաջող իրականացման համար անհրաժեշտ է, որպեսզի Ադրբեջանը դուրս բերի իր զինված ուժերը Հայաստանի ինքնիշխան տարածքից և ազատ արձակի ապօրինի պահվող հայ գերիներին ու պատանդներին։
Վստահ եմ, որ Ձեզ հետ համատեղ աշխատանքը հնարավոր կդարձնի մեր տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատումը։
ՀԱՐԳԱՆՔՈՎ՝ ԱՐՄԱՆ ԹԱԹՈՅԱՆ
ՀՀ վարչապետի թեկնածու
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան (2016-2022)»:

«Չգրված խոսքը երբեմն ավելի երկար է ապրում, քան գրվածն ու կնիքով հաստատվածը». Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյան
2203:06
«Աղետների կործանարար ուժը տեսնելով՝ մարդ արարածը կոչված է սթափվելու». Սամվել դպիր Գրիգորյան
4102:12
«Իսրայելցիների 90%-ից ավելին կարծում է, որ ԱՄՆ-Իրան հուշագիրը ցուցիչ է իրանական կողմի հաղթանակի». Վարդան Ոսկանյան
5100:48
«Մի հատ թուրք չեք գտնի, ում ուղեղով կարող է անցնել, որ Թուրքիան մի օր կարող է չլինել». Արգիշտի Կիվիրյան
5500:30
Կրակոցներ Մոնրեալի հրեական թաղամասում. կան զոհեր
113Երեկ, 23:45
«Պետք է սովորել ինչպես լինել Ալիևից ավելի ցինիկ, ավելի աճպարար». Լիաննա Խաչատրյան (լուսանկար)
73Երեկ, 23:30
«Ինչո՞ւ անհնարին չի համարվել ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի մասնակցությունը վարույթին». Էդգար Ղազարյան (լուսանկար)
68Երեկ, 23:12
«Զվարթնոցում ԱԱԾ-ն արգելել է 2 քահանաների վերադառնալ ՌԴ». Սյուզի Բադոյան
99Երեկ, 23:00