ԱՄՆ-ի կրոնական ազատությունների հանձնաժողովի 2026 թվականի զեկույցը դատապարտել է Արցախի եկեղեցիների ոչնչացումը
![]() 88 Այսօր, 18:00 ԱՄՆ-ի կրոնական ազատությունների հանձնաժողովի 2026 թվականի զեկույցը, որտեղ ամփոփվել են 2025 թվականի տվյալները, դատապարտել է Ադրբեջանին՝ հայկական կրոնական ժառանգության ոչնչացման և կրոնական ազատության բազմաթիվ խախտումների համար։ Զեկույցում նշված է, որ Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքներում գտնվող պատմական հայկական կրոնական վայրերը շարունակում են մնալ վտանգված՝ 2020 և 2023 թվականներին Ադրբեջանի կողմից այդ տարածքների նկատմամբ վերահսկողության հաստատումից հետո։ 2025 թ․ հուլիսի դրությամբ արբանյակային լուսանկարները հայտնաբերել են 8 ոչնչացված և ևս 10 վնասված կրոնական հուշարձաններ, ներառյալ՝ եկեղեցիներ, գերեզմանատներ և այլ մշակութային կոթողներ։ Բացի այդ, հայ բանտարկյալների հարազատները հայտնում են, որ հայ բանտարկյալներին արգելվում է ստանալ կրոնական պարագաներ, այդ թվում՝ Աստվածաշունչ, թեև ադրբեջանական կառավարությունը պնդում է, որ կալանավորներն ունեն կրոնական նյութերից օգտվելու հնարավորություն: Փետրվարին ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովի (USCIRF) պատվիրակությունը մեկնել էր Ադրբեջան՝ ուսումնասիրելու կրոնական ազատության պայմանները և հանդիպելու կառավարության պաշտոնյաների հետ։ Չնայած Ադրբեջանի կառավարությունը պատրաստակամություն է հայտնել ներգրավվել երկխոսության մեջ, այնուամենայնիվ, այդ ժամանակվանից ի վեր երկիրը որևէ էական առաջընթաց չի արձանագրել USCIRF-ի հանձնարարականների կատարման ուղղությամբ։ ԱՄՆ կրոնական ազատությունների հանձնաժողովը հանձնարարություններ է ուղարկել ԱՄՆ կառավարությանը, որպեսզի Ադրբեջանին պահեն «Հատուկ դիտարկման ցուցակում» (Special Watch List - SWL)՝ «Միջազգային կրոնական ազատության մասին» օրենքի (IRFA) համաձայն կրոնական ազատությունների կոպիտ խախտումներ թույլ տալու կամ դրանք հանդուրժելու համար։ Հանձնաժողովը նման երաշխավորություն է ներկայացնում այն երկրների համար, որոնց կառավարությունները թույլ են տալիս կամ հանդուրժում են կրոնական ազատության լուրջ խախտումներ, թեև այդ չարաշահումները դեռևս չեն հասնում «Առանձնահատուկ մտահոգության երկրների» (CPC) կարգավիճակի շեմին: Ըստ զեկույցի՝ Ադրբեջանը, լինելով այս ցուցակում ներառված 11 երկրներից մեկը (Ալժիր, Ադրբեջան, Եգիպտոս Ինդոնեզիա, Իրաք,Ղազախստան, Ղրղզստան, Մալայզիա ,Քաթար, Թուրքիա, Ուզբեկստան) բնութագրվում է հետևյալ խնդիրներով. կրոնական փոքրամասնությունների նկատմամբ խտրականություն, սահմանափակումներ պաշտամունքի վայրերի նկատմամբ; կրոնական արտահայտման ազատության սահմանափակումներ: |

«Քո կատարած գործերը մեր հայրենիքի, մեր ժողովրդի առօրյա կյանքում են». Սամվել Կարապետյանը շնորհավորել է Ռուբեն Վարդանյանին
4818:42
«Ինչպես Թրամփն էր ասել Բայդենի հասցեին, Փաշինյանն էլ այդպես թույլ ու անխելք է». Արման Թաթոյանի բաց նամակը՝ Մարկո Ռուբիոյին (լուսանկար)
7018:30
«Հայաստան» դաշինքի անդամները, Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, Սիսիանում են (տեսանյութ)
9118:18
ԱՄՆ-ի կրոնական ազատությունների հանձնաժողովի 2026 թվականի զեկույցը դատապարտել է Արցախի եկեղեցիների ոչնչացումը
8518:00
«Տղայիս՝ Ալեքսանդր Արթուրի Ղազարյանին, ուղղակի սպանել են մայիսի 13-ի գիշերը». Արթուր Ղազարյան
18517:42
«Ռուբեն Վարդանյանի գործունեությանն անդրադառնալը անհրաժեշտ է հատկապես այս պատմական շրջափուլում»․ Հակոբ Բադալյան
10217:36
«Ինչ էլ ցույց տա՝ անհրաժեշտության դեպքում չի օգտագործելու թշնամու դեմ»․ Արսեն Ջուլֆալակյան
14517:12
Արթուր Չախոյանը դատարկ պահարան է տեղադրել Նոր Նորքի ոստիկանության դիմաց
12217:06
