Կառավարությունը գյուղացուն կսուբսիդավորի պարարտանյութը գնելու հարցում
![]() 138 Շաբաթ, 18 ապրիլի, 2026 թ., 10:54 Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18–ի նիստում որոշում կայացրեց, որով 2026–ի համար շուրջ 900 մլն դրամ կտրամադրի գյուղական տնտեսություններին՝ սուբսիդավորելով թանկացած պարարտանյութը։ Նշվում է, որ սեզոնին ազոտական պարարտանյութը վաճառվել է 6500–8000 դրամով, սակայն ապրիլի 1–ին տասնօրյակում գինը բարձրացել է շուրջ 3000 դրամով: Հիմնավորման մեջ ասվում է. «Հայաստանի շուկայում նկատվող պարարտանյութերի պահանջարկի և գնաճի միտումները հիմնականում պայմանավորված են Իրանի Իսլամական Հանրապետությունում տեղի ունեցող գործողություններով։ Արդյունքում պարարտանյութերի ներմուծման ծավալները կրճատվել են, որը կարող է հանգեցնել գների աճի։ Գնաճի նման պայմաններում գյուղատնտեսական մշակաբույսերի մշակությունը դառնում է ոչ եկամտաբեր և ոչ արդյունավետ գործունեություն»։ Մեկ շահառուի հաշվով պարարտանյութ կտրամադրվի առավելագույնը 30 հեկտար հողատարածքի համար։ Մատակարարների կողմից շահառուներին վաճառվող պարարտանյութի վաճառքի գինը կսուբսիդավորվի 50 կգ քաշով 1 պարկ պարարտանյութի վաճառքի գնի և 8000 դրամի տարբերության չափով, բայց ոչ ավելի, քան 50 կգ քաշով 1 պարկի հաշվով 3000 դրամը։ Ծրագրի շահառուները պարարտանյութերը ձեռք կբերեն միայն նախարարության կողմից հրապարակված ցանկում ընդգրկված մատակարարներից։ Վաճառված պարարտանյութի որակի համար պատասխանատվություն կրելու է մատակարարը։ |

«Այս որոշմամբ իշխանությունը հերթական անգամ վերահաստատեց իր պարտությունը»․ Տիգրան Դումիկյան
1411:48
«Նիկոլ Փաշինյանին օգնության է գալիս Էլմար Մամեդյարովը»․ Հակոբ Բադալյան
6811:30
«Ավելի քան 80 000 մարդ վերադարձել է Ղարաբաղ և «Արևելյան Զանգեզուր»»․ Ալիև
9811:18
«Եկել, ասում է՝ ինձ ընտրեք, որ էդ մի քանի ձայները տա Նիկոլին»․ Վահե Սարգսյան (տեսանյութ)
8611:00
«Քոչարյանը չի կարողանա մարդկանց մոբիլիզացնել․ Փաշինյանն ավելի մեծ շանսեր ունի». Մամեդյարով
13210:59
«2021-ի ձեր նախընտրական ծրագիրը ձախողել եք, հիմա քվե եք խնդրում, որ նորից խաբեք»․ Ոսկան Սարգսյան
11210:42
«Իրանի դեմ պատերազմը դեռ ավարտված չէ, հնարավոր են նոր զարգացումներ». Նեթանյահու
18210:18
Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է ՔՊ նախընտրական ծրագիրը (տեսանյութ)
13609:18
