«Նիկոլ Փաշինյանին օգնության է գալիս Էլմար Մամեդյարովը»․ Հակոբ Բադալյան
![]() 197 Երկուշաբթի, 20 ապրիլի, 2026 թ., 11:30 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Օհո, Նիկոլ Փաշինյանին օգնության է գալիս Էլմար Մամեդյարովը՝ հայտարարելով, թե Փաշինյանը տնտեսական և քաղաքական հարցերում ՌԴ-ից կախվածության մասով ստացել է Քոչարյանի ժառանգությունը, և ցանկանա էլ՝ չի կարող այդ կախվածությունը վերացնել: Մամեդյարովը նաև հայտարարել է, թե Քոչարյանը չի կարող հանրություն մոբիլիզացնել, և Փաշինյանի շանսն ավելի մեծ է: Շատ հետաքրքիր է, իհարկե, որ հաջակցություն Հայաստանի գործող իշխանության՝ միանում է նաև Ադրբեջանի նախկին արտգործնախարարը, անկասկած՝ ոչ առանց պաշտոնական Բաքվի համաձայնության: Հիշեցնեմ, Մամեդյարովի գլխին Ալիևը կախել է նրա արտգործնախարար եղած շրջանում ձերբակալությունները, որպես իբրև չէ օտարերկրյա գործակալություն, միջոցների մսխում և այլն: Հետևաբար ցանկացած պահի կարող է «նոր ի հայտ եկած» հանգամանքի բերումով բանը հասնել նաևՄամեդյարովին: Եվ ահա, ի հայտ է գալիս Մամեդյարովը՝ ի սատարում Նիկոլ Փաշինյանի: Սա իհարկե հետաքրքիր է, հատկապես այն առումով, որ թիրախում Ռոբերտ Քոչարյանն է: Բաքվին անհանգստացնո՞ւմ է նա: Թե՞ խնդիրն այն է, որ Բաքուն փորձում է օժանդակել Նիկոլ Փաշինյանին, որպեսզի նա ստանա իր համար այդքան կարևոր «սև-սպիտակը»: Որովհետև, ակնառու է, որ Հայաստանում ընտրական պրոցեսում ընդդիմադիր դաշտում առաջնորդող ուժը Ռոբերտ Քոչարյանը չէ: Դա բավականին տեսանելի է: Միաժամանակ, ինչպես առիթ եմ ունեցել ասելու, Քոչարյանի առանձին մասնակցությունը Նիկոլ Փաշինյանին զրկել է առաջնորդող Սամվել Կարապետյանի հանդեպ «սև-սպիտակ»՝ իր համար «փրկարար» բանաձևը կիրառելու հնարավորությունից: Փաշինյանը, իշխանական քարոզչությունը նկատելիորեն փորձում է հանրային գիտակցությունը տեղափոխել դեպի Ռոբերտ Քոչարյան, կենտրոնացնել ուշադրությունը նրա վրա, այդպիսով գոնե այդ մակարդակում «սև-սպիտակի» ընկալում ստանալու համար, քանի որ այսպես ասած համոզիչ փաստարկի մակարդակում, կրկնեմ՝ Կարապետյանի հանդեպ չի ստացվում կիրառել այդ «նախկին-ներկան»: Եթե Քոչարյանը չմասնակցեր առանձին, ապա այդտեղ Փաշինյանի համար ավելի հեշտ կլիներ ասել, թե Կարապետյանն է ներկայացնում նրա «շահերը»: Մինչդեռ, հիմա դա ասել հնարավոր չէ: Մնում է քարոզչությամբ կենտրոնացնել հանրային միտքը Ռոբերտ Քոչարյանի վրա, որպեսզի գոնե ենթագիտակցական ընկալումների մակարդակում ընտրությունից ստանան «սև-սպիտակ» պատկեր: Եվ այս խնդիրը թերևս այնքան լուրջ է, որ օգնության է նետվում նաև Մամեդյարովը»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Սպառնում է, որ ինչ-որ բան կկտրի, որովհետև ինքը հենց դա չունի»․ Արթուր Խաչիկյան
9602:06
«Վերարտադրման դեպքում այս իշխանությունը սրընթաց սկսելու է ՀՀ-ի լուծարման գործը»․ Վահե Հովհաննիսյան
16900:06
«Տարբերություն չկա՝ Պուտինի օլիգարխն ես, թե ФСБ-ի գործակալ․ կախվածությունը նույնն է»․ Արամ Սարգսյան
207Երեկ, 23:48
«Փաշինյանին ընտրողը քվեարկելու է ՀՀ-ն Արևմտյան Ադրբեջան դարձնելու օգտին»․ Ոսկան Սարգսյան
185Երեկ, 23:06
«Էդ գյադա լրիվ գժվե․ գիտես թե դժվա՞ր ա, որ մենք էլ ասենք՝ Ենոքավանի եթիմ կամ Իջևանի բոմժ»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
277Երեկ, 22:06
«Կալուգացի օլիգարխը չուրացավ իր հարազատ հատուկ ծառայությանը»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
179Երեկ, 21:36
Գերագույն հոգևոր խորհուրդը քննադատել է ԵԽԽՎ զեկույցը երկրում ընտրությունների վերաբերյալ (լուսանկար)
239Երեկ, 20:42
«Ես ՌԴ քաղաքացի չեմ եղել, միայն ՀՀ-ի քաղաքացի եմ. Ալեն Ռոբերտովի՛չ, այդպիսի բաներ մի՛ արեք»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
312Երեկ, 20:24
