«Ահավոր վտանգը ժամանակին նկատեց Հայ Եկեղեցին». Գևորգ Դանիելյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Գաղտնալսված զրույցի մի հատվածի միտումնավոր հրապարակումը, ցավոք, ինչպես և սպասվում էր, հետապնդեց զուտ քաղաքական նպատակ՝ տարածելու այն ակնհայտ կեղծ թեզը, թե իբր հակառակորդ քաղաքական ուժը վիրավորական խոսույթով է արտահայտվում հանրության հասցեին։ Նախ, օժանդակ աշխատակցի ակնհայտ անթույլատրելի մասնավոր արտահայտությունը ոչ մի պարագայում չի կարող դիտվել իբրև հավաքական դիրքորոշում, իսկ եթե նույն տրամաբանությամբ շարժվենք, ապա հարկ կլինի հիշել այլոց մեղադրող իշխանական քաղաքական ուժի արդեն պատասխանատու ներկայացուցչի հայտնի «պողոսներ» արտահայտությունը, որոնց կարծիքը չեն պատրաստվում հաշվի առնել, ինչը բնավ եզակի դեպք չէ։ Վերջապես, այս ներքին երկպառակությունը, միջանձնային հարաբերություններում ատելության և վիրավորանքի համատարած խոսույթը պատահական չի ձևավորվել, ավելին՝ հենց վերը նշված զուտ մասնավոր դեպքը անհարկի հանրայնացնելու նկրտումների արդյունք է։
Երբ այս ամենը դեռ նոր էր սկսվում ծիլեր տալ, սրա ահավոր վտանգավորությունը ժամանակին նկատեց Հայ Եկեղեցին, ուստի վերջին տարիներին հարկադրված էր իր քարոզչության առանցքը դիտարկել ազգային ներքին համերաշխության հաստատումը։ Ցավոք, նաև Հայ Եկեղեցին և եկեղեցականները դարձան ներկայումս մեղադրանքներով հրապուրված քաղաքական ուժի և իրենց համակիրների հայհոյախոսության թիրախ։
Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»։
Հ.Գ. Այն մթնոլորտը, որում հայտնվել ենք, բնավ օրինաչափություն չէ։ Նայեք ինչ միջանձնային հարաբերությունների մշակույթ է ձևավորվել մեր հարևան իրանցիների մոտ։ Առնվազն 5 միլիոնի հասնող սփյուռք ունեն, որոնք ամենօրյա ռեժիմով քննադատում են իրենց հայրենիքի քաղաքական ռեժիմը, բայց իրենց թույլ չեն տա մի վիրավորական խոսք իրենց հայրենակիցների հասցեին, չեն մոռանա, որ իրանցի են և սրբորեն պահպանում են ազգային ինքնության արժեքները։ Նույնը նաև բնիկ իրանցիների պարագայում է»։

«Ոչ ոք այդքան չի վարկաբեկել ՀՀ-ի եվրոպական ճանապարհը, որքան Նիկոլ Փաշինյանը»․ Սամվել Ֆարմանյան
7603:06
«Տռզած քպ-ականների «գործերը լավ» են, որովհետև 560 000 մարդ թերսնված է»․ Արմեն Աշոտյան
9202:06
«Ստեղծագործողը պետք է պաշտպանի հողն ու եկեղեցին»․ Հովհաննես Իշխանյան
8701:06
«Արցախցիների հետապնդումն ու հալածանքը մայր հայրենիքում ահավոր երևույթ է, աբսուրդ»․ Լիլիթ Բլեյան
10700:42
«Ռուբիոն ստացել է ՀՀ տարածքում հազվագյուտ հողային նյութերը տնօրինելու թուղթը»․ Հրայր Կամենդատյան
9100:06
«ՀՀ տնտեսության հնարավոր կոլապսը հարված է լինելու երկրի ինքնիշխանությանը»․ Դերենիկ Մալխասյան
69Երեկ, 23:48
«Ընտրակաշառք վերցնողը վաճառում է բոլորիս ապագան ու պետք է նստի»․ Դանիել Իոաննիսյան
83Երեկ, 23:36
«Նույն ձև կարար իրենց տան մոտի տգեղ քարից տաշած, քառակուսի արծիվներին դատի տալ»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
97Երեկ, 23:24