Շաբաթ, 18 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

«ՀՀ գլխավոր լուզերը առանց հիմքի պնդում է, որ Անդրանիկ Թևանյանը «պատերազմի գաղափարախոս» է»․ Սուրեն Սուրենյանց

«ՀՀ գլխավոր լուզերը առանց հիմքի պնդում է, որ Անդրանիկ Թևանյանը «պատերազմի գաղափարախոս» է»․ Սուրեն Սուրենյանց
107
Այսօր, 21:36

Փաշինյանի լաբիրինթոսային մղձավանջը
Նիկոլ Փաշինյանը նախ մի սուտ է հորինել «պատերազմի կուսակցության» մասին ու հետո սկսել է «քուջուջ» անել ընդդիմադիր համամասնական ցուցակներում՝ «պատերազմի գաղափարախոս» պեղելու նպատակով:
Հիմա, Հայաստանի գլխավոր լուզերը պնդում է, իհարկե՝ առանց հիմքի ու փաստի, որ ԲՀԿ համամասնական ցուցակի երկրորդ համար Անդրանիկ Թևանյանը «պատերազմի գաղափարախոս» է:
Ստախոսության մեջ Փաշինյանին բռնացելու համար մեծ ջանքեր չեն պահանջվում. նրա խոսքում ճշմարտություն գտնելու համար է մեծ տաղանդ անհրաժեշտ:
Բայց այստեղ մի լուրջ հոգեբանական խնդիր կա. այսօրվա պացիֆիստ Փաշինյանը անհավասար մարտի է բռնվել նախապատերազմյան «պատերազմի հրձիգ» Փաշինյանի հետ: Էս դաժան տրանսֆորմացիայի լաբիրինթոսում Փաշինյանն անհաջող անդրադարձ է կատարել ԲՀԿ-ին ու Թևանյանին՝ թերևս չմարսելով այն ակնհայտ փաստը, որ մեր թիմի «Երաշխավորված խաղաղության» մոդելը մերկացրել իր ուրացման քաղաքականությունը:
Ախր, շատ անհաջող բան է ստացվում, երբ իշխանության արևածագին իրեն «Տիգրան Մեծ» երևակայողը իշխանության մայրամուտին մի անօգնական «Ցռան Վերգոյի» կերպարի էլ չի ձգում:
Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ապա թե՜ Գագիկ Ծառուկյանի և թե՛ մեր թիմի բոլոր խոսնակների հարցազրույցները ու ելույթները երաշխավորված խաղաղության, պատերազմի էջն անշրջելիորեն փակելու, խեղճությունը հաղթահարելու և կայուն զարգացման մասին են: