Միտիշչիում դերասանն ու նրա կինը սպանել են իրար

Մոսկվայի մարզի դատախազության մամուլի ծառայությունը հայտնել է, որ 28-ամյա Վլադիսլավ Բենգրաֆը («Միտիշչի Ֆեստ» թատրոնի դերասան), և նրա 23-ամյա կինը՝ Եվգենիան, վիճաբանության ժամանակ դանակահարել են միմյանց ու սպանել իրար։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ ողբերգությունը տեղի է ունեցել կնոջ՝ ամուսնալուծության հայց ներկայացնելու մտադրության պատճառով։
Հակամարտությունը տեղի է ունեցել ապրիլի 19-ի գիշերը զույգի բնակարանում։ Ինչ-որ պահի վեճը վերածվել է դանակահարության. տղամարդը մի քանի անգամ դանակահարել է կնոջը պարանոցին և կրծքավանդակին, որից հետո կինը, ինքնապաշտպանության նպատակով, վերցրել է դանակը։ Երկուսն էլ մահացել են ստացած վնասվածքներից՝ մինչև հարևանների կողմից կանչված շտապօգնության մեքենայի ժամանումը։ Զույգին մոտ կանգնած աղբյուրները «Շոթ»-ին պատմել են, որ նրանց հարաբերությունների խզումն սկսվել էր մի քանի ամիս առաջ։ Եվգենիան ուժեղ սթրես էր ապրում ամուսնու անկանոն վարքագծի պատճառով. նա երբեմն վիճաբանում էր, բողոքում դժվարություններից, ապա ներողություն խնդրում։ Ի վերջո, կինը որոշել է բաժանվել և խնդրել նրան տեղափոխվել։ Վլադիսլավը ժամանակավորապես տեղափոխվել է զոքանչի մոտ, քանի որ իր հարաբերությունները սեփական մոր հետ անհարթ են եղել։
Ողբերգությունից մեկ օր առաջ Եվգենիան գնացել էր ընկերոջ երեկույթին։ Վլադիսլավը նույն երեկոյան դուրս է եկել զոքանչի տնից՝ ասելով, որ ուշ կվերադառնա։ Նա նախ կանգ է առել թատրոնում՝ նոր ներկայացման մանրամասները պարզելու, ապա հանդիպել ընկերների հետ։ Ավելի ուշ նա գնացել է կնոջ բնակարան Միտիշչիում, որտեղ տեղի է ունեցել ողբերգական միջադեպը։

Մեքսիկայում կարտելի պարագլխի ձերբակալման գործողության ժամանակ 20 մարդ է զոհվել
249Երեկ, 23:42
«Որտե՞ղ են մեզ «գցում» Փաշինյանն ու Ալիևը». Լիա Սարգսյան
129Երեկ, 23:18
«Որևէ գործարք կամ համաձայնեցում չի կարող լինել այս իշխանությունների հետ». «Միասնության թևեր»
129Երեկ, 23:00
«Կալուգան չպիտի որոշի, թե ինչ սահմանադրություն կունենա կամ չի ունենա Հայաստանը». Ռուբեն Ռուբինյան
136Երեկ, 22:48
Սամվել Կարապետյանը դատի է տվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին
113Երեկ, 22:36
«Կարծում եմ՝ առջևում ընտրություններն են». Լիաննա Խաչատրյան
104Երեկ, 22:18
Մուրմանսկի մարզի նահանգապետ Անդրեյ Չիբիսը ձերբակալվել է
184Երեկ, 22:07
Դատարանը մերժել է համայնքապետի ՔՊ-ական թեկնածու Քաջայր Նիկողոսյանի գրանցումը չեղարկելու հայցը
103Երեկ, 21:42