«8 տարի անց էլ չի ցանկանում գիտակցել, որ այսօրվա մեր բոլոր աղետների հիմքում ինքն է». Վարդան Հարությունյան
![]() 104 Այսօր, 04:12 Իրավապաշտպան Վարդան Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ուրեմն, Սերժ Սարգսյանը փոխում է Սահմանադրությունը, երկիրը դարձնում է պառլամենտական, ըստ էության, հարմարեցնում է այն սեփական իշխանավարումը երկարաձգելու-հավերժացնելու իր ծրագրերին, երկու ժամկետ կեղծված-գնված «ընտրությունների» միջոցով իշխանավոր լինելը քիչ համարելով՝ իրեն վարչապետ է կարգում, արժանանում է ժողովրդի համընդհանուր մերժմանը, բայց ութ տարի անց էլ չի գիտակցում կամ չի ցանկանում գիտակցել, որ այսօրվա մեր բոլոր աղետների հիմքում ինքն է։ Որովհետև սեփական իշխանությունը երկարաձգելու մոլուցքով տարված՝ հնարավորություն չտվեց, որ իրենից հետո ընտրություններ լինեն։ Իր անընդունելի քայլով/քայլերով նա մարդկանց հուսահատության գիրկը նետեց, ստիպեց, որ հրապարակ դուրս գան, որ առաջին պատահածի հետեւից գնան։ Նա չի գիտակցել կամ էլ չի ցանկանում գիտակցել, որ սեփական ցանկությամբ, սեփական ծրագրերից ելնելով երկրի Սահմանադրությունը փոխելն անընդունելի է, անթույլատրելի է։ Նա չի գիտակցել կամ էլ չի ցանկանում գիտակցել, որ երկրի զարգացումը, երկրի անվտանգությունը իշխանության փոխանցելիության մեջ է նաեւ։ Արդարացումներ է փնտրում։ Ասում է՝ «Ես «սխալ» էի՝ լինելով ճիշտ»։ Անհասկանալի է, թե այս ողջ պատմության մեջ որտեղ է նրա «ճիշտը»»։ Աղբյուրը` Վարդան Հարությունյան |

«8 տարի անց էլ չի ցանկանում գիտակցել, որ այսօրվա մեր բոլոր աղետների հիմքում ինքն է». Վարդան Հարությունյան
8504:12
«Արմեն Գրիգորյանի ասածը քաղաքականապես անմեղսունակի հայտարարություն է». Ոսկան Սարգսյան
12503:06
«Ղարաբաղի կորուստն անմիջապես կապված էր Նիկոլ Փաշինյանի գործողությունների հետ». Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
233Երեկ, 20:30
«Ութ տարի անց՝ այլ երկրում և այլ հանգամանքներում». Միքայել Մինասյան
147Երեկ, 20:00
«Հրամայել եմ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերին կրակել և ոչնչացնել Հորմուզի նեղուցն ականապատող ցանկացած նավ»․ Թրամփ
414Երեկ, 18:07
«Եթե Փաշինյանն իշխանության մնաց, «իրական Հայաստանը» դառնալու է «Արևմտյան Ադրբեջան»»․ Ոսկան Սարգսյան
179Երեկ, 17:36
«Հայոց ցեղասպանության ճանաչման պայքարը երբեք ինքնանպատակ չի եղել»․ ՀՅԴ
233Երեկ, 17:06
«Խաղաղությունը հոսանքի «счётчик» չի, որ ոնց ուզենաս, պտտես»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
172Երեկ, 16:42
