«Ոչ թե ժողովուրդը չէր ցանկանում լսել, այլ Սերժ Սարգսյանը չէր ցանկանում բացատրել». Հակոբ Բադալյան
![]() 72 Այսօր, 02:06 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ ««Ես չկարողացա ժողովրդին բացատրել, որովհետև ժողովուրդը չէր ցանկանում լսել։ Ես «սխալ» էի՝ լինելով ճիշտ»,- ասում է Սերժ Սարգսյանը: Կարեւոր չէ, թե ինչ համատեքստում է ասում, որովհետեւ այս խոսքը, թերեւս, կարող է «էքզիստենցիալ իմաստով» տարածվել նրա նախագահության տասնամյակի վրա: Այն, իհարկե, շատ բարդ ու խրթին ներքին եւ արտաքին իրողություններով լեցուն ու խճճված տասնամյակ էր, բայց կոնկրետ բնորոշման առումով տեսակետս այն է, որ, այդուհանդերձ, ոչ թե ժողովուրդը չէր ցանկանում լսել, այլ Սերժ Սարգսյանը չէր ցանկանում բացատրել: Սերժ Սարգսյանն այստեղ դիտարկում եմ արդեն ոչ թե մարդ, անձ, նախագահ, այլ կառավարող համակարգ: Գլխավոր խնդիրն այն էր, որ կառավարող համակարգի ներսում էին դադարել ցանկանալ միմյանց լսել: Բայց, այդ իմաստով ոչ թե լռություն էր համակարգի ներսում, այլ աղմուկ: Իսկ ժողովուրդը հիմար չէ, որ փորձի լսել աղմուկը: Պետք էր կարողանալ կարգավորել այդ համակարգի աղմուկի հարցը, որ հնարավոր լիներ որեւէ բան բացատրել հանրությանը, եւ հետո միայն տեսնել՝ հանրությունը կլսի ու կընդունի՞ այդ բացատրությունը, թե ոչ: Ի վերջո, համակարգի աղմուկը դուրս եկավ փողոց ու «Գյումրիից եկավ Երեւան», հասնելով մինչեւ իշխանություն: Ես, ի դեպ, սա նոր չեմ ասում: Այս մասին տարբեր ձեւերով ու առիթներով արտահայտվել եմ 2018-ից ի վեր: Այն, ինչ տեղի է ունեցել 2018-ին, եղել է համակարգի բոլոր թեւերի լռելյայն կոնսենսուսը, այսինքն, որեւէ մեկը ցանկություն չի ունեցել միջամտելու կամ առավել եւս խանգարելու տեղի ունեցողին: Որեւէ մեկը: Ոչ մեկը: Ամեն մեկն, իհարկե, իր պատճառով»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Ոչ թե ժողովուրդը չէր ցանկանում լսել, այլ Սերժ Սարգսյանը չէր ցանկանում բացատրել». Հակոբ Բադալյան
7202:06
«Հունիսին սրան ընտրելու են աղանդավորները, պետական աշխատողները, քյար ունեցողները, աբիժնիկները». Արամ Գևորգյան
13201:12
«Ցեղասպանության լավագույն պատասխանը կլինի ծնելը». Արմեն Հարեյան
12301:06
«Նիկոլ Փաշինյանը չդատապարտեց Ստեփանակերտի Մայր տաճարի ոչնչացումը, բայց սադրիչ համարեց Թուրքիայի դրոշն այրողներին». Նարեկ Գալստյան
10400:30
«Կալուգացի օլիգարխն ո՞ւմ կողմից ա ընդհանրապես». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
14600:24
«Արցախ. վերադարձ լինելու է» գրությամբ պաստառ՝ Կիևյան փողոցում (տեսանյութ)
173Երեկ, 23:54
Իսրայելական կողմը հաստատում, իրանական կողմը հերքում է Իրանի խորհրդարանի խոսնակի հրաժարականի լուրը (լուսանկար)
163Երեկ, 23:30
Ջահերով երթի մասնակիցները տանում են Արցախի մեծածավալ դրոշը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
223Երեկ, 22:54
