Ուրբաթ, 24 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

«Ինչո՞ւ է Սերժ Սարգսյանին ու Միքայել Մինասյանին ձեռնտու, որ Քոչարյանը շատ ձայն չհավաքի». Նաիրի Հոխիկյան

«Ինչո՞ւ է Սերժ Սարգսյանին ու Միքայել Մինասյանին ձեռնտու, որ Քոչարյանը շատ ձայն չհավաքի». Նաիրի Հոխիկյան
175
Երեկ, 22:42

Լրագրող, հանրային գործիչ Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երբ Սերժ Սարգսյանը հայտարարում է, թե ինքը չի մասնակցելու ընտրություններին, դա դեռ չի նշանակում, թե ինքը իրոք չի մասնակցելու ընտրությունների։ Պարտադիր չէ, որ Սարգսյանը իր դեմքով մասնակից դառնա ընտրապայքարին։
Եթե ուշադիր կարդանք երրորդ նախագահի հայտարարությունները, ապա նրա տողերի արանքում կտեսնենք Ռոբերտ Քոչարյանի ու ՀՅԴ -ի դեմ քարոզչություն։ Սերժ Սարգսյանը ոչ թե իր սխալների համար ներողություն է խնդրում, այլ այդկերպ թիրախավորում է Քոչարյանին, որպեսզի ժողովուրդը ենթագիտակցաբար մտածի, թե հենց Քոչարյանի սխալների ու դրանք չընդունելու հետևանքով եղավ այս աղետը։ Եթե Սերժ Սարգսյանի նրբորեն արված ակնարկներին գումարենք նրա փեսա Միքայել Մինասյանի՝ արդեն բացահայտ մեղադրանքները, կհասկանանք, որ Ռոբերտ Քոչարյանը և Դաշնակցությունը պայքարում են միանգամից երկու ճակատով՝ Նիկոլ Փաշինյանի և Սերժ Սարգսյանի հետ փոխկապակցված ուժերի դեմ։
Հետաքրքիր է, ինչո՞ւ է այս ճակատագրական պահին Սերժ Սարգսյանին ու Միքայել Մինասյանին ձեռնտու, որ Քոչարյանը շատ ձայն չհավաքի»։

Աղբյուրը`   Նաիրի Հոխիկյան