Կիրակի, 26 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«ՌԴ-ի դրոշն այրել ցանկացողները պաշտոններ են ստացել, հիմա դեմ են Ադրբեջանի դրոշն այրելուն»․ Կարեն Հեքիմյան

«ՌԴ-ի դրոշն այրել ցանկացողները պաշտոններ են ստացել, հիմա դեմ են Ադրբեջանի դրոշն այրելուն»․ Կարեն Հեքիմյան
155
Այսօր, 01:06

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը. «2015 թվականի հունվարի 15-ին Երևանում ՌԴ դեսպանության մոտ քաղաքացիները փորձեցին այրել ՌԴ դրոշը: Պատճառը ռուս մարդասպան Պերմյակովի Գյումրիում իրականացված սպանդն էր: Արդեն 2018 թվականի տեղափոխությունից հետո, ՌԴ-ի դրոշն այրել ցանկացողները բարձր պաշտոններ ստացան: Վերջիններս դարձան պատգամավորներ, մարզպետներ, քաղաքապետեր, նույնիսկ՝ մի աղջիկ մամուլի խոսնակ: Այժմ այդ անձինք դեմ են Ադրբեջանի դրոշն այրելուն:
Հիշեցնեմ՝ ռուս մարդասպան Պերմյակովը սպանեց 6 անձ, իսկ միայն 2020 թվականի 44-օրյա պատերազմում զոհվեցին շուրջ 5000 հայորդիներ:
Ելնելով թվերի պարզ համադրությունից ակնհայտ է, որ ժամանակին ՌԴ-ի դրոշն այրել ցանկացողներն այժմ պետք է ցանկանային Ադրբեջանի առնվազն 833 հատ դրոշ այրել (5000:6=833): Սակայն, ինչպես տեսնում ենք Ադրբեջանի դեպքում մեր «հակառուս» հերոսների տրամաբանությունը չի գործում:
Ուշադիր նայեք նկարին, դիտեք տեսանյութը: Ճանաչեցի՞ք «հերոսներին»»: