«Նկատեցի, որ գերիշխում էր ինքնառեկլամը, սգո օրը քաղաքական վարկանիշի համար օգտագործելը»․ Գարիկ Քեռյան
![]() 143 Երեկ, 22:48 Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն անցավ: Տասնյակ հազարավոր հայեր հայրենիքում և արտերկրում անկեղծ սգում էին: Սա ազգային համախմբման արտահայտություն էր: Մտորելով անցած օրվա իրադարձությունների ընթացքի մասին նկատեցի նաև, որ գերիշխում էր ավելի շատ պաթոսը, ինքնառեկլամը, սգո օրը քաղաքական վարկանիշի համար օգտագործելը, ձևականությունը: Երկար ժամանակ է, որ մտածում եմ այն մասին, որ Մեծ Եղեռնի օրը ոչ աշխատանքային օր է: Որպես կանոն բոլոր երկրներում ոչ աշխատանքային լինում են տոնական օրերը, ոչ աշխատանքայինի մեջ ինչ-որ դրական ենթատեքստ կա, որը չպետք է լինի սգո օրերի և զոհերի ոգեկոչման ժամանակ: Եթե չեմ սխալվում հոլոքոստի առիթով ոչ աշխատանքային օր Իսրայելում չկա: Հայրենիքի բարգավաճումն ու հզորացումն է ցեղասպանության զոհերի ամենամեծ հիշատակը, այդ օրը Հայաստանի ժողովուրդը առավել մեծ նվիրումով պետք է աշխատի հանուն մեր ազգի լավ ապագայի: Իմ կարծիքով տարվա մեջ բազմաթիվ առիթներով և միջոցառումներով կարելի հիշատակել 1915 աղետաբեր թվականը, մշտապես այցելել Ծիծեռնակաբերդ, միայն մեկ օր այսպիսի զանգվածային հոսքը դեպի հուշարձան արդյո՞ք ճիշտ է: Վերը նշված անցանկալի իրողություններից սգո օրը պետք է ազատել»: Աղբյուրը` Գարիկ Քեռյան |

«Կառուցողական հեռախոսազրույց ունեցա Իրանի նախագահի հետ»․ Պակիստանի վարչապետ
65Երեկ, 23:54
«Երևանում այս աղմկոտ բաքոսատոն կազմակերպելը թուրքական պատվեր էր»․ Արմեն Այվազյան
79Երեկ, 23:48
«Թորոսյան Արսենը նապաստակի պես փախչում է հականիկոլական քաղաքացուց»․ Սյուզի Բադոյան (տեսանյութ)
116Երեկ, 23:36
«Ամենօրյա տրամաբանությամբ ՔՊ-ն մեզ քարոզել է ուտելու և մոռանալու «արժեքներ»»․ Նարեկ Գալստյան
106Երեկ, 23:24
«Նկատեցի, որ գերիշխում էր ինքնառեկլամը, սգո օրը քաղաքական վարկանիշի համար օգտագործելը»․ Գարիկ Քեռյան
138Երեկ, 22:48
«Օրվա «հերոսները»․ ամբողջ ընթացքում միայն իրենք էին բղավում՝ Նիկոլ վարչապետ»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
159Երեկ, 22:36
«Այս օրը հիշվելու է որպես խաբված քաղաքացու օր»․ Ալիկ Ալեքսանյան (տեսանյութ)
187Երեկ, 22:18
Նյու Յորքի քաղաքապետը խոսել է Հայոց ցեղասպանությունից ու Արցախից. Բաքուն դատապարտել է
168Երեկ, 22:12
