Իսրայելը և «Հեզբոլլահը» հարվածում են իրար

Լիբանանյան իրանամետ «Հեզբոլլահ» խմբավորումը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել հարավային Լիբանանում գտնվող իսրայելական ստորաբաժանումներին՝ ի պատասխան «թշնամու կողմից հրադադարի շարունակական խախտումների»: Խմբավորման հայտարարությունը մեջբերել է «Ալ Մանար» հեռուստաընկերությունը։
«Հեզբոլլահը» հերքում է Իսրայելի մեղադրանքները հրադադարի խախտման մասին, ինչպես նախկինում հայտարարել էր Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն: «Հեզբոլլահը» պնդել է, որ Իսրայելի պաշտպանության բանակը հարձակվել է Լիբանանում գտնվող «Հեզբոլլահի» թիրախների վրա՝ սպառնալիքները կանխելու համար։
Խումբը նշել է, որ հրադադարի վերջին երկարաձգումը նպատակ ուներ հանգեցնելու ռազմական գործողությունների լիակատար դադարեցմանը: Դրա փոխարեն Իսրայելը, իբր, ուժեղացրել է «իր ագրեսիան և հարձակումները»՝ խախտելով միջազգային օրենքներն ու կոնվենցիաները։
Միևնույն ժամանակ, Իսրայելի պաշտպանության ուժերը (ԻՊՈւ) հայտարարել են, որ «օդային հարվածներ են հասցրել ահաբեկիչներին և ռազմական ենթակառուցվածքներին, որոնք «Հեզբոլլահ»-ն օգտագործում է ԻՊՈւ զինվորների և Իսրայելի վրա հարձակվելու համար»: Հարձակման ենթարկված թիրախների թվում էին ահաբեկչական ջոկատներ, որոնք պատրաստվում էին հրթիռներ արձակել Իսրայելի վրա, լիցքավորված և կրակելու պատրաստ հրթիռային կայանք, զենքի պահեստ և ռազմական օբյեկտներ: Հարվածներ են հասցվել նաև «ռազմական օբյեկտում գտնվող ահաբեկչական խմբին», - հավելել է ԻՊՈւ-ն։
ԻՊՈւ-ն նաև հայտնել է, որ հարավային Լիբանանում ԻՊՈւ տեղակայման տարածքում երկու միջադեպի ժամանակ խափանել է երկու անօդաչու թռչող սարք։ Երկու դեպքում էլ անօդաչու թռչող սարքերը «չեն անցել Իսրայելի տարածք», - ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի խոսնակի գրասենյակի հայտարարության մեջ։

Դեյվիդ Իգնաթիուսը միացել է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովին
3818:12
«Ես այս շրջանն անցնում եմ՝ որպես արժևորելու փուլ». Գագիկ Ծառուկյան
4817:54
Ռուստամ Ստեփանյանը (Չաղ Ռուստամ) կրկին կալանավորվել է
6016:48
Տեսանյութ է տարածվել՝ ինչպես է տղամարդը 15 հեռուստացույց կոտրում (տեսանյութ)
15315:16
«Ի՞նչ եք էդ մարդուց ուզում»․ Նիկոլայ Թորոսյան
8814:48
«Տղաս առողջական խնդիրներով պայմանավորված տարկետում ունի»․ Լուսինե Բադալյան (տեսանյութ)
9113:36
«Լուրջ իրավիճակ է ստեղծվել Երևան-Մեղրի մայրուղու վրա»․ Շիրակ Բունիաթյան
11312:18
«Ամառվա ամենապիկ սեզոնին որոշել են քանդել ու «նորոգել» ասֆալտապատ ճանապարհը»․ Շիրազ Խաչատրյան
8112:12