Սպիտակ տունը նշել է Թրամփի վրա հարձակման պատճառը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձը կապված է նրա համակարգային դեմոնիզացիայի հետ, հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։
«Ընթացիկ քաղաքական բռնությունը պայմանավորված է [Թրամփի] համակարգային դիվանացմամբ, ինչպես նաև մեկնաբանների և, այո, Դեմոկրատական կուսակցության ընտրված անդամների և նույնիսկ որոշ լրատվամիջոցների կողմից նրա կողմնակիցների համակարգային դեմոնիզացիայով», - ընդգծել է Լևիթը։
Նա հավելել է, որ սա խթանվում է ԱՄՆ-ի նախագահի քաղաքական հակառակորդների կողմից օգտագործվող հռետորաբանությամբ։
Զինված հարձակումը տեղի է ունեցել ապրիլի 25-ին Վաշինգթոնում Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի ընդունելության ժամանակ, որին մասնակցում էր Թրամփը։ Զինված անձը փորձել է ներխուժել դահլիճ և կրակ բացել՝ վիրավորելով գաղտնի ծառայության աշխատակցի։ Կասկածյալը ձերբակալվել է դեպքի վայրում, նախագահը չի տուժել։
Կրակողը նույնականացվել է որպես 31-ամյա տեսախաղերի մշակող և դասախոս Քոուլ Ալեն։ 2024 թվականին նա ստացել է «Ամսվա ուսուցիչ» մրցանակը և գումարը նվիրաբերել է Քամալա Հարիսի նախագահական քարոզարշավին։

«Անթույլատրելի է փաստաբանին լռեցնել, վախեցնել, ճնշել․ միևնույն է, չի ստացվի»․ Աննա Ծառուկյան
4203:06
«ԽՍՀՄ փլուզումից հետո ծնված արցախցիների անձնագրերում ծննդավայրն Ադրբեջան գրելը սադիստական քայլ է»․ Թաթուլ Հակոբյան
6702:06
«Իշխանությունը համակարգված իրականացնում է ՀՀ-ի ինտեգրումը թուրքական աշխարհին»․ Արեգ Սավգուլյան
12601:07
«Ամեն տեղ պետք չէ գնալ մեքենայով, բնությունը վնասվում է»․ Անի Խաչատրյան
7300:48
«Աշխարհը պաշտոնապես թևակոխել է կլիմայական ծայրահեղությունների դարաշրջան»․ Լևոն Ազիզյան
6700:42
Վերին Լարսը փակ է բեռնատարների համար
117Երեկ, 23:49
Աթենքի աշխարհահռչակ Ակրոպոլիսի թանգարանում բացվել է «Հին Հայաստան» խորագրով ցուցահանդես
79Երեկ, 23:18
Մայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգը
78Երեկ, 22:42