Չորեքշաբթի, 29 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

«Փաշինյանը ոչ մի պարագայում չի կարող լինել ՀՀ վարչապետ, Քոչարյանը և Կարապետյանը ևս չեն կարող»․ Արման Թաթոյան

«Փաշինյանը ոչ մի պարագայում չի կարող լինել ՀՀ վարչապետ, Քոչարյանը և Կարապետյանը ևս չեն կարող»․ Արման Թաթոյան
121
Այսօր, 00:12

«Մենք ունենք մի քանի կարմիր գիծ․ առաջին՝ Նիկոլ Փաշինյանը ոչ մի պարագայում չի կարող լինել Հայաստանի վարչապետ, երկրորդ՝ Ռոբերտ Քոչարյանին մենք չենք ընտրելու վարչապետ, նա նաույնպես չի կարող լինել վարչապետ, երրորդ՝ Սամվել Կարապետյանը հանրահռչակ հայ է, մեծագույն գործեր ունի արած հայ ժողովրդի համար․․․, բայց, իմ կարծիքով, Սահմանադրությունը մեկ մարդու համար չի կարող փոխվել, և Սամվել Կարապետյանն այս պարագայում չի կարող լինել վարչապետ՝ Սահմանադրության արգելքներից ելնելով»,- այս մասին Հանրային ՀԸ-ի եթերում նշեց «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը:

«Մենք սահմանում ենք այս արգելքները և ասում ենք՝ մնացած որոշումները կկայացվեն ընտրությունների արդյունքներից հետո, որովհետև հիմա գնահատականներ տալը ճիշտ չէ։ Ընտրություններից հետո, Հայաստանի շահերից ելնելով, մենք որոշումները կկայացնենք»,- նշեց Թաթոյանը։

«Փաշինյանը ոչ մի պարագայում չի կարող լինել ՀՀ-ի վարչապետ, Քոչարյանը և Կարապետյանը ևս չեն կարող»․ Արման Թաթոյան