Ուկրաինայում ԱՄՆ-ի դեսպանը հիասթափվել է Թրամփից ու հեռացել

Ուկրաինայում ԱՄՆ-ի գործերի ժամանակավոր հավատարմատար Ջուլի Դեյվիսը կհեռանա պաշտոնից՝ նախագահ Դոնալդ Թրամփի հետ անհամաձայնությունների պատճառով, հաղորդում է Financial Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Դեյվիսն արդեն տեղեկացրել է Պետդեպարտամենտին իր հեռանալու մասին. նա պլանավորում է թոշակի անցնել դիվանագիտական ծառայությունից՝ ավարտելով 30-ամյա կարիերան, հայտնում են աղբյուրները։ Դեսպանը հիասթափված է նախագահի կողմից Կիևին աջակցության բացակայությունից, բացատրում են աղբյուրները։ Դեյվիսը, որը նաև Կիպրոսում դեսպան է, զարմացած էր նախագահի կողմից գործարար և հանրապետական դոնոր Ջոն Բրեսլոուին Կիպրոսում հաջորդ դեսպան նշանակելու որոշումից։ Նրան նախապես չեն տեղեկացրել այդ մասին։
Պետդեպարտամենտը, սակայն, չի հաստատել այս տեղեկատվությունը Financial Times-ին. «Դեսպան Ջուլի Ս. Դեյվիսը ստանձնել է իր գործերի ժամանակավոր հավատարմատարի պաշտոնը... Կիևում ԱՄՆ դեսպանատանը 2025 թվականի մայիսի 5-ին և կմնա այդ պաշտոնում»։
Թրամփը Դեյվիսին Ուկրաինայում գործերի ժամանակավոր հավատարմատար է նշանակել անցյալ գարնանը։ Նա փոխարինել է դեսպան Բրիջիթ Բրինկին, որը նույն ժամանակ հրաժարական էր տվել։ Բրինկն այս պաշտոնը զբաղեցնում էր 2022 թվականի մայիսից՝ ղեկավարելով Կիևում դիվանագիտական առաքելությունը նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմի օրոք։ Նա կողմնակից էր ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը։
Նախկինում Դեյվիսը ծառայել է՝ որպես Բելառուսի հարցերով ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ, Արևմտյան Եվրոպայի և ԵՄ-ի հարցերով պետքարտուղարի տեղակալի օգնական և ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի տեղակալ։

Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
136Երեկ, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
145Երեկ, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
150Երեկ, 12:06
«Քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ»․ ՔԿ
177Երեկ, 10:12
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեցոլայի հետ (տեսանյութ)
21903.11.2026, 15:42
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)
24503.11.2026, 12:54
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Բրյուսել
24103.11.2026, 09:24
Սահմանադրական ճգնաժամի ֆոնին հրաժարական է տվել Լեհաստանի արդեն երրորդ դեսպանը
55302.11.2026, 20:00