ԱՄՆ-ն կթողարկի սահմանափակ քանակությամբ անձնագրեր՝ Թրամփի պատկերով

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը կթողարկի սահմանափակ քանակությամբ անձնագրեր՝ նախագահ Դոնալդ Թրամփի պատկերով՝ ի պատիվ երկրի անկախության 250-ամյակի։ Սպիտակ տունը այս մասին հայտարարել է X սոցիալական ցանցում։
Անձնագրի շապիկը կմնա մուգ կապույտ։ Երկրի անվանումը նշված է փաստաթղթի վերևում, կենտրոնում՝ Միացյալ Նահանգների ոսկեգույն մեծ կնիքը, իսկ ներքևում՝ «Անձնագիր» բառը։ Փաստաթղթի ներսում կլինի Թրամփի դիմանկարը՝ շրջապատված Անկախության հռչակագրի ձեռագիր օրինակով։ Նախագահի պատկերի տակ նրա ստորագրությունն է՝ կատարված ոսկեգույնով։ Հետևի շապիկին պատկերված է Ջոն Թրամբուլի «Անկախության հռչակագիր» նկարի մի հատված։
Associated Press-ի տվյալներով՝ Պետդեպարտամենտը կթողարկի այս անձնագրերից 25,000-30,000 հատ։ Փաստաթղթերը դիմորդների համար հասանելի կլինեն Վաշինգթոնի գրասենյակում՝ հուլիսի 4-ից սկսած։
Ավելի վաղ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը որոշել էր Դոնալդ Թրամփի ստորագրությունը ներառել դոլարային թղթադրամների վրա՝ նշելու երկրի անկախության 250-ամյակը։ Սա պատմության մեջ առաջին դեպքն է, երբ գործող նախագահը ստորագրություն է թողնում ամերիկյան թղթադրամների վրա։

«Քանի դեռ ամենավերևում թուրքական իշխանություն է, ներքևում ազգայինը ունենալու է սոսկ տեղային, փոքր ազդեցություն». Նաիրի Հոխիկյան
002:12
Հրազդան համայնքում ՔՊ թեկնածու Սևակ Միքայելյանն ստացավ քվեների 90.3%-ը
3102:06
Արտաշատ համայնքում ՔՊ թեկնածու Կառլեն Մկրտչյանն ստացավ քվեների 85.6%-ը
3602:00
Իջևան համայնքում ՔՊ թեկնածու Արթուր Ճաղարյանն ստացավ քվեների 85.25%-ը
3001:54
Վարդենիս համայնքում ՔՊ-ն Ահարոն Խաչատրյանի գլխավորությամբ ստացել է քվեների 93.8%-ը
3001:48
Դիլիջան համայնքում ՔՊ ներկայացուցիչ Դավիթ Սարգսյանն ստացավ քվեների 76.4%-ը
3601:42
Գավառ համայնքում «Համերաշխություն» դաշինքը՝ Գուրգեն Մարտիրոսյանի գլխավորությամբ, ստացել է քվեների 81.3%-ը
5101:30
Արաքս համայնքում ՔՊ ներկայացուցիչ Ղազար Ղազարյանն ստացավ քվեների 71.7%-ը
4501:24