«Մինչև ընտրողը չհասկանա, որ ինքը ձեզ համար կարևոր է՝ ձեզ մոտ ոչինչ չի ստացվի»․ Ռուբեն Մխիթարյանը՝ ընդիմությանը
153
Այսօր, 10:36
Գյումրիի ավագանու անդամ Ռուբեն Մխիթարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եվ այդ ՄԵԿ մարդը ԴՈՒ ես, կամ 3 ՄԻԼԻՈՆ վարչապետի կախարդանքը: Լավով «լեկցիա» համայն ընդդիմությանը. ԴԱՍ 3 Ընդդիմությունը այս ընտրությունները կարող է հաղթել 2 դեպքում: Ա. Եթե Նիկոլը հենց ինքն է որոշել պարտվել Բ. Եթե լինի ընտրողների ԲԱՐՁՐ մասնակցություն Նիկոլի գործողությունները չեն խոսում նրա մասին, որ ինքը ուզում է պարտվել: Տարվա սկզբից արտաքին գործընկերների տարբեր կալիբրի պաշտոնյաների այցերն էլ խոսում են նրա մասին, որ Նիկոլը «պարտավոր է» հաղթելու: Ընդդիմության շանսը մնում է բարձր մասնակցություն ապահովելը: Թե 2018-ին (երբ Նիկոլը գերագնահատված ու սիրված էր), թե 2021-ին (երբ Նիկոլը ԻԲՐ էլ գերագնահատված ու սիրված չէր) ընտրություններին մասնակցել է մոտավորապես նույնքան մարդ. 2018 - 1.261.105 2021 - 1.281.997 2018-ից հետո Նիկոլը հավաքել է 200.000-ով ավելի քիչ ձայն քան 2021-ին (880.000 vs 680.000), բայց կարողացել է դարձյալ ունենալ մեծամասնություն ԱԺ-ում: Ակնհայտ է, որ մասնակցության նման թիվը կոմֆորտի զոնա է նիկոլների համար, իսկ եթե մասնակցությունը ավելի ցածր լինի, ապա դա ուղղակի ֆուրոր է լինելու իշխանության համար: Այսպիսով, հարցի լուծումը տունը նստած մարդուն դուրս հանելն ու ընտրատեղամաս գալու դրդելը, հորդորելն ու ոգևորելն է: ԴՈՒ և ՔՈ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՄԵՆԱԿԱՐԵվՈՐՆ ԵՆ, ԱՐԻ՛ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ: Բոլոր ընդդիմադիրների հոլովակները կամ ուղերձները պետք է սկսվեն այդպես: Ընտրողը մանտրայի պես անդադար պետք է լսի, որ ՄԻՄԻԱՅՆ իր ընտրատեղամաս հասնելով է լուծվելու երկրի հարցը: Ոչ «վերջ, Պուտինը ջղայնացել է», ոչ «Տրամպի տատմերը հայ էր ու ընդդիմադիր», ոչ «Մակրոնը գիշերները նայում է Արարատի նկարին ու լացում», ոչ «այլմոլորակայինները որոշել են Մարսում ապրող հայերին բերել ընտրության» կիսաշշուքով ասվող ԱԽՄԱԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ընտրողին չեն դրդելու գնալ ընտրատեղամաս: Եվ այդ մեկ մարդը ԴՈՒ ես: Մինչև ընտրողը չհասկանա, որ ինքը ձեր համար ավելի կարևոր է, քան ձեր ԸՆՏՐՎԱԾ լինելու «աստվածային առաքելությունը»՝ ձեր մոտ ոչինչ չի ստացվի: Ձեր նախընտրական ծրագրերը ճնշող մեծամասնությունը չի կարդում: Ձեր նախընտրական պաստառներում դուք եք, կամ ձեր թիմը: ԸՆՏՐՈՂԸ ԻՐԵՆ ՉԻ ԳՏՆՈՒՄ ՈՉ ՁԵՐ ԼՈԶՈՒՆԳՆԵՐՈՒՄ, ՈՉ ՁԵՐ ՊԱՍՏԱՌՆԵՐՈՒՄ: Այսքանը: Ձեզ լավ օր, իսկ ցիլոյին մաղթում եմ մուգ կանաչ շապիկի վրա վարդագույն փողկապ»: