Սամվել Ալեքսանյանը 350 հազար կիլոգրամ գոմեշի միս է ներկրելու Հնդկաստանից․ Կառավարությունից աջակցություն է խնդրում

Խոշոր գործարար, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանը պատրաստվում է Հնդկաստանից 350 հազար կիլոգրամ գոմեշի միս ներկրել, ինչպես նաև 900 հազար կգ խոզի ճարպ՝ Իտալիայից և 300 հազար կգ հավի կրծքամիս Չինաստանից, որն արտադրված է ԱՄՆ-ում։ Ընդհանուր խոշոր գործարարը ծախսելու է 1 միլիարդ 640 մլն դրամ։ Մեկ ու կես տոննայից ավելի մսամթերքը Ալեքսանյանը իրացնելու է իրեն պատկող «Միթ Ֆուդ» ՍՊԸ-ի արտադրանքում։ Ալեքսանյանը դիմել է ՀՀ կառավարությանը՝ ներկրվող մսամթերքի մաքսատուրքից ազատվելու համար։ Մաքսատուրքը կազմում է 270 մլն դրամ։ Այս մասին հայտնում է «Ֆակտոր»-ը։
«Սամվել Ալեքսանյանին պատկանող «Միթ Ֆուդ» ՍՊԸ-ն զբաղվում է երշիկեղենի, նրբերշիկների, դելիկատեսային մսամթերքի, ինչպես նաև ավանդական հայկական բաստուրմայի և սուջուխի արտադրությամբ։ Պետության կողմից տրվող արտոնությունների ֆոնին նշենք, որ Ալեքսանյանի ընկերության արտադրած երշիկեղենն արդեն իսկ դուրս է մրցակցությունից՝ մյուս արտադրողների համեմատ։ «Միթ Ֆուդ»-ի արտադրանքը վաճառվում է Ալեքսանյաններին պատկանող «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցում, որտեղ երշիկեղեն գնողներին գրեթե մշտապես առաջարկում են «Միթ Ֆուդ»-ի արտադրանքը։ Ալեքսանյանը Կառավարությանը տեղեկացրել է, որ այս 1,6 մլրդ դրամի ներդրումից հետո պատրաստվում է աշխատակիցների թիվը 135-ից հասցնել 155-ի, իսկ միջին աշխատավարձը՝ 264 հազար դրամից 315 հազար դրամի։ Չնայած, որ Նիկոլ Փաշինյանը Սամվել Ալեքսանյանին նախկինում անխնա քննադատում էր՝ նրան վերագրելով ընտրակեղծարարություն և կառուպցիա, Ալեքսանյանն այդպես էլ օրենքի առջև չկանգնեց։ Նա 2018-ին միայն կատարեց ՀՀԿ-ի օրոք չկատարած հարկային պարտավորությունները։ Այժմ նա Փաշինյանի տնտեսական ծրագրերի առանցքային մասնակիցներից է»,- գրում է լրատվամիջոցը։։

«Ոսկեպացիներին նախապատրաստում են ադրբեջանցիներին դրկից լինելուն»․ Ոսկան Սարգսյան
817:42
«Սրտիկը կմնա՞, թե՞ կփոխարինվի մատների որևէ այլ կոմբինացիայով․ սա է ինտրիգը»․ Հակոբ Բադալյան
2617:24
Պուտինը հրամայել է երեք օր չհարվածել Կիևին
10016:25
«Իրանը հույս ունի օգտագործել ԱՄՆ-ում առաջիկա ընտրությունները՝ Թրամփի վրա ճնշումը մեծացնելու». #WSJ
11414:55
Ուիթքոֆն ու Քուշները ժամանել են Մոսկվա (տեսանյութ)
8014:06
«Եղել են օրեր, երբ ես անիծել եմ այն օրը, երբ դարձա ՀՀ վարչապետ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
10413:30
Փաշինյանը ցուցակ է կազմում. «Հրապարակ»
12309:12
«Ազնիվ չէ սեփական ձախողումները արդարացնել ՀՀ սահմանների սահմանազատման բացակայությամբ». Արա Պողոսյան
15502:00