Գուտերեշը Հորմուզի նեղուցի վերաբերյալ հանդես է եկել կոչով

Հորմուզի նեղուցի փակումը հանգեցրել է էներգիայի և պարարտանյութերի գների կտրուկ աճի, ուստի նեղուցը պետք է լիովին վերաբացվի առանց սահմանափակումների: Այս մասին Նայրոբիում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը:
«Մենք տեսել ենք գների կտրուկ աճ Հորմուզի նեղուցի փակման պատճառով, և այդ պատճառով մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է այն լիովին և առանց սահմանափակումների վերաբացել: Մենք կոչ ենք արել երկու կողմերին էլ դա անել: Սա էներգիայի և պարարտանյութերի գները նախապատերազմյան մակարդակին վերադարձնելու միակ միջոցն է, և սա կենսական նշանակություն ունի Քենիայի նման երկրների համար», - ասել է Գուտերեշը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսքով՝ մի քանի երկրներ արդեն իսկ բախվում են պարարտանյութերի պակասի պատճառով պարարտանյութերի ճգնաժամի վտանգի հետ: «Մենք հիմա մտնում ենք ցանքի սեզոն, և առանց պարարտանյութի կարող ենք պատկերացնել, որ հաջորդ տարի մենք ռիսկի ենք դիմում լուրջ պարենային անվտանգության մարտահրավերի: Սա այն պահն է, երբ Հորմուզի նեղուցի առանց սահմանափակումների վերաբացումը հրամայական է ամբողջ միջազգային հանրության շահերից ելնելով», - ընդգծեց նա:

Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ
4021:42
ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 35 ահազանգ
2621:36
Ստեփանավանի 4 բնակավայրերում քվեարկության նախնական արդյունքները հայտնի են
6221:30
«Ինչո՞ւ ենք թուրքական մամուլից տեղեկանում Անիի կամրջի վերականգման աշխատանքների ընթացքի մասին». Դերենիկ Մալխասյան
4620:48
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Անգլիկան Եկեղեցու Նորվիչի թեմակալ առաջնորդին (լուսանկար)
5420:42
«Պահանջում են ապամոնտաժել Տիգրանաշենի խաղահրապարակում տեղադրված խաղասարքը». Աղավնի Սուքիասյան (տեսանյութ)
7120:06
Ուժեղացված ծառայություն՝ Գյուլագարակի ընտրատեղամասի տարածքում (տեսանյութ)
6820:00
Փակվեցին 517 տեղամասերը, քվեարկությունն ավարտվեց (լուսանկար)
5120:00