Շինուհայրում վթարի են ենթարկվել դպրոցի շինարարության վրա աշխատող հարբած ադրբեջանցիներ

«Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ կեսգիշերին Սյունիքի մարզի Շինուհայր բնակավայրի տարածքում ավտովթարի են ենթարկվել ազգությամբ ադրբեջանցիներ՝ Իրանի անձնագրերով։ Մեզ պատմեցին, որ նրանք աշխատում են Շինուհայրի դպրոցի շինարարության վրա։
Դեպքի մանրամասները լրատվականին ներկայացրել է նրանց օգնության հասած Դավիթ Կարապետյանը։
«Մեքենան կտրուկ շրջադարձի հատվածում մի քանի պտույտ գլորվեց։ Տղաներով մոտեցանք, օգնություն ցուցաբերեցինք, զանգահարեցինք շտապօգնություն, ոստիկանություն։ Հետո, երբ հասկացանք, որ այլազգիներ են, խնդրեցինք ներկայանալ։ Ավելի ուշ մոտեցավ իրենց ղեկավարը։ Չէին ուզում ասել, թե ինչ ազգություն ունեն, ստիպեցինք, որ ներկայանան, պարզվեց՝ վթարի ենթարկվածները Իրանի քաղաքացիներ են, ազգությամբ ադրբեջանցիներ, եւ աշխատում են Շինուհայրի դպրոցի շինարարության վրա»,- պատմել է նա։ Վերջինս նշել է, որ վթարված մեքենայի մեջ գտնող անձինք հարբած են եղել։
Դեպքի վայրից մեզ ուղարկվել է նաեւ այն մեքենայի լուսանկարը, որով ժամանել է վթարված անձանց ղեկավարը՝ «պրարաբը», հայկական համարանիշներով ավտոմեքենա։
Թեեւ ՆԳՆ-ից հրաժարվեցին հայտնել վթարի ենթարկվածների ազգությունը, սակայն հաստատեցին վթարի փաստը։
«Այսօր ժամը 1։10-ին հաղորդում է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի Շինուհայր գյուղի հատվածում «Պեժո» մակնիշի ավտոմեքենան ինքնավթարի է ենթարկվել։ Մեկ անձ վնասվածքներով տեղափոխվել է Գորիսի հիվանդանոց։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Քննչական կոմիտե»,- հայտնել են ՆԳՆ-ից։
Վիրավորում ստացած անձը տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն։ Առողջապահության նախարարության մամուլի խոսնակը աղբյուրի հետ զրույցում նշել է, որ հոսպիտալացված անձը Իրանի քաղաքացի է, իսկ թե ինչ ազգություն ունի՝ չի տիրապետում։ Նա նաև հայտնել է, որ բուժօգնություն ստանալուց հետո վերջինս դուրս է գրվել հիվանդանոցից։
Սակայն այս պատմության ամենաուշագրավ հատվածը միայն ավտովթարը չէ։ Հարցն այն է, թե ինչպես է ստացվել, որ Հայաստանի սահմանամերձ մարզի եւ ռազմավարական տեսանկյունից զգայուն բնակավայրի դպրոցի շինարարական աշխատանքներին ներգրավված են օտարերկրյա քաղաքացիներ, այն էլ՝ ադրբեջանցիներ։

Խաչփառում գործող գազալցակայանում ավտոմեքենա է պայթել
136Երեկ, 20:18
«Հորմուզի նեղուցում երեք լցանավ է պայթել ականների վրա»․ ԻՀՊԿ
255Երեկ, 16:01
Երևան - Միներալնիե Վոդի չվերթն իրականացնող ինքնաթիռն աղետի ազդանշան է տվել և վերադարձել
259Երեկ, 15:43
Ռուսաստանը հարվածել է Դնեպրի երկաթուղային կայարանին․ զոհեր և վիրավորներ կան
275Երեկ, 15:37
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանում զրահաբաճկոնների համար կարևոր բաղադրիչ արտադրող միակ գործարանին (տեսանյութ)
334Երեկ, 15:19
Եմենի շուկային Սաուդյան Արաբիայի հասցրած ավիահարվածի հետևանքով 14 մարդ է զոհվել
226Երեկ, 11:19
«Ձեր մատը մի՛ բարձրացրեք. կգոռամ ոնց հարմար ա». լարված իրավիճակ՝ ԱԺ-ում (տեսանյութ)
144Երեկ, 10:42
Երևանում շտապօգնության բժիշկները, ժամանելով կանչի վայր, արձանագրել են 1 ամսական աղջնակի մահը
145Երեկ, 10:18