Երեքշաբթի, 12 մայիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«Պատկերացնում եք, թե ինչ կարգի է Փաշինյանը ինտեգրում ադրբեջանցիներին ՀՀ-ում»․ Արմեն Եղիազարյան

«Պատկերացնում եք, թե ինչ կարգի է Փաշինյանը ինտեգրում ադրբեջանցիներին ՀՀ-ում»․ Արմեն Եղիազարյան
129
Այսօր, 16:54

ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Եղիազարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այս իշխանության օրոք դպրոցները արդեն սկսել են կառուցել ադրբեջանցիները։
Այսօր մամուլից տեղեկացա, որ Սյունիքի մարզի սահմանամերձ գոտու Շինուհայր գյուղում ավտովթարի են ենթարկվել ազգությամբ ադրբեջանցիներ՝ Իրանի անձնագրերով, որոնք աշխատել են Շինուհայրի դպրոցի շինարարության վրա։
Պատկերացնում եք, թե ինչ կարգի է Փաշինյանը ինտեգրում ադրբեջանցիներին Հայաստանում։ Սա դեռ սկիզբն է 300.000 ադրբեջանցիներին Հայաստանում բնակեցնելու ծրագրում։
Սա մի անգամ ևս ապացուցում է իմ 2021թ-ի այն բացահայտումը, որ 2018 թվականի ըստ Համաշխարհային Բանկի հաշվետվությունների Ադրբեջանից Հայաստան էր փոխանցվել 211 միլիոն դոլար գումար։ Այդ փաստերը ես անձամբ եմ ներկայացրել ԱԱԾ, բայց այդպես էլ պատշաճ ուսումնասիրություն չկատարվեց։
Հիմա չկա այլընտրանք այն բանին, որ հունիսի 7-ին այս ապազգային իշխանությանը ընտրությունների միջոցով պետք է զրկել իշխանությունից։
Դու կամ սատարում ես ապազգային այս իշխանությանը և Ալիևին, կամ ընտրում ես Հայաստանը և հայկականը։
Այդ իսկ պատճառով կոչ եմ անում մեր ժողովրդին ձեր ձայնը տալ իրական ընդդիմությանը և մեզ»։

Աղբյուրը`   Արմեն Եղիազարյան