Զելենսկին Ռուսաստանի զանգվածային հարձակումը կապում է Պեկին Թրամփի այցի հետ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարծում է, որ Ռուսաստանի վերջին զանգվածային հարձակումը կապված է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ Չինաստան կատարած այցի հետ։ Պետության ղեկավարը այս մասին հայտարարել է Telegram-ում։
Նա նշել է, որ պատահական չէ, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ամենաերկարատև զանգվածային հարձակումներից մեկը տեղի է ունենում ԱՄՆ-ի նախագահի Չինաստան կատարած այցի ժամանակ, որից մեծ սպասելիքներ կան։ Նա կարծում է, որ այս դժվարին աշխարհաքաղաքական պահին Ռուսաստանը փորձում է խաթարել ընդհանուր քաղաքական մթնոլորտը և ուշադրություն գրավել ուկրաինացիների կյանքի և ենթակառուցվածքների հաշվին։
Ըստ նրա՝ ամբողջ օրվա ընթացքում ռուսները անօդաչու թռչող սարքերի ալիքներ են արձակել ուկրաինական տարածքների ուղղությամբ, մասնավորապես՝ թիրախավորելով ՆԱՏՕ-ի երկրների սահմաններին ավելի մոտ գտնվող տարածաշրջանները։ Արդեն հարվածներ են հասցվել Զակարպատիայի, Լվովի, Վոլինի, Իվանո-Ֆրանկովսկի և Ռովնոյի մարզերում։ Հարվածներ են գրանցվել նաև շատ այլ տարածաշրջաններում՝ Վիննիցայում, Չեռնովցիում, Խմելնիցկիում, Դնեպրում, Կիրովոգրադում, Զապորոժիեում, Ժիտոմիրում, Կիևում, Նիկոլաևում, Օդեսայում, Սումիում, Չերկասիում, Խարկովում և Խերսոնում։
«Այս պահի դրությամբ հայտնի է տասնյակ մարդկանց վիրավորվելու մասին, այդ թվում՝ երեխաների: Ցավոք, վեց մարդ մահացել է: ... Օրվա սկզբից ի վեր առնվազն 800 ռուսական անօդաչու թռչող սարք է գործել, և հարձակումը շարունակվում է», - ասել է Զելենսկին:
Նախագահը, հղում անելով հետախուզական տվյալներին, զգուշացրել է Ուկրաինայի դեմ հրթիռային արձակումների սպառնալիքի մասին: Նրա խոսքով՝ Ռուսաստանը ձգտում է գերբեռնել օդային պաշտպանությունը և հնարավորինս շատ ավերածություններ պատճառել:

Վեհափառի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործը կքննվի Արմավիրի դատարանում
1819:54
«Ո՞ւմ է հասցեագրված Քոչարյանի կալանավորման առնչությամբ մեսիջը, որ տրվում է «աշխարհաքաղաքական գործ» բնորոշմամբ». Հակոբ Բադալյան
4319:30
«Երբ Նորատի ազատագրածը հանձնված է, կյանքի գործը՝ զրոյացված, իսկ հայրենիքը՝ ձրի վաճառված, ո՞վ իրավունք ունի նրան դատապարտելու». Հայկ Մարտիրոսյան
4919:00
«Նվազագույն ակնկալիքս է, որ դատավարությունը լինի բաց և թափանցիկ». Արեգնազ Մանուկյան
6518:18
«Բավական է՝ մարդ պաշտոն ունենա, սկսվում են քծնանքի զզվելի դրսևորումները»․ Մեսրոպ Եսայան
6217:48
«Ձևի համար պաշտպանիչ ցանցերը տեղադրել են, բայց բացում են, որ փոշին դուրս գա»․ Հովսեփ Խուրշուդյան (տեսանյութ)
7217:18
«Ոստիկանական պետություն է... Շվեյցարիան». Կարեն Հեքիմյան
6716:54
«Աջափնյակի մետրոյի կայարանն էլ չեք ազդարարո՞ւմ»․ Ոսկան Սարգսյան
7016:24