«Մտքով անցնում ա, որ կարա իր հետ առնչություն ունեցող 52 պարեկ լինի ու չհանվի՞ գործից»․ Նիկոլ Փաշինյան

«52 մարդ կա՞ պարեկային ծառայությունում, որ ինձ հետ առնչություն ունի՝ բացառում եմ։ էդ ո՞նց, վարչապետի հետ առնչություն ունեցող 52 պարեկ չկա, բայց նախկին բելառուսցի օլիգարխի հետ առնչություն ունեցող կարա լինի՞, իհարկե, պիտի ազատվեն աշխատանքից։ Եթե ես իմանամ, որ էդպիսի բան կա ու չեն հանել գործից, նա, ով չի հանել գործից, ես իրան կհանեմ գործից»,- ճեպազրույցի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, որ 52 պարեկ պաշտոնից ազատվել է, որովհետև նրա ազգականները ԲՀԿ-ի աջակիցներն են։
«Բա ո՞նց ա փախել Ծառուկյանի տղեն՝ կրակոցներ արձակելուց հետո։ Այդ հարցը պիտի պարզաբանվի՞, թե՞ չէ։ Նրանք, ովքեր պետք ա կանխարգելեին՝ չեն արել և պետք ա հանվեն գործից ու հանվել են, բա ինչ։ Մի հատ էլ մտքով անցնում ա, որ կարա իրա հետ առնչություն ունեցող 52 պարեկ լինի ու չհանվի գործից»,- շարունակեց Փաշինյանը՝ նշելով․ «Էդ կալուգացին և բելառուսցին շոշափուկներ ունեցել են և ունեն իրավապահ համակարգում և հատ-հատ կտրելով գալիս ենք, կտրում-կտրում ենք՝ չի պրծնում։ Ես դրա համար եմ ժողովրդին ասում, որ մենք 18 թվից պայմանական 23 գլխանի դևի հետ ենք կռվել, 20-ի գլուխը կտրել ենք, էս ընտրություններում էլ վերջին երեքի գլուխը պիտի կտրենք՝ իհարկե, ոչ բառիս բուն իմաստով»։

Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
5320:48
«Մարդիկ մերժում են Ալիևի սահմանադրությունը». Շիրազ Մանուկյան (տեսանյութ)
6120:24
«Իլհամ Ալիևին մնում էր միայն շնորհակալություն հայտնել Նիկոլ Փաշինյանին». Տաթևիկ Հայրապետյան
7319:54
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայում
7519:42
Tesla-ն հաջորդ տարի կդադարեցնի Cybertruck-ի արտադրությունը
19318:00
«Ծանրամարտն էլ վարի տվեցին». Ոսկան Սարգսյան
10016:12
«ՆԱՏՕ-ին 7 միլիարդ եվրո պակասում է Ուկրաինային օգնելու համար». #Politico
17416:01
Կիևում բնակիչները փակել են ճանապարհը էլեկտրաէներգիայի անջատման պատճառով
10215:42