«Պետք է բոլոր ջանքերն ուղղել Z փազլի ուղղությամբ»․ Վահե Սարգսյան

Պատմաբան Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկրում կա X տոկոս խիստ ընդդիմադիր հատված, որը լավագույնս գիտակցում է երկրի ադրբեջանականացման մոտալուտ վտանգն ու ձայնը տալու է ընդդիմադիր և անցողիկ հիմնական ուժերից մեկին։
Կա նաև Y տոկոս, որը Փաշինյանի իշխանության տեղեկատվական տեռորի զոհն է ու ձայնը տալու է Նիկոլին, եթե անգամ վաղը ադրբեջանցին մտնի իր ննջարան։
Կա նաև Z հատված, որն անտարբերների, ամեն ինչից զզվածների, քաղաքականությամբ չզբաղվողների, իրենց առօրյա հոգսերով ու հաճույքներով տարվածների մի բազմագույն փազլ է։
Ի՞նչ է տեղի ունենում. Նիկոլ Փաշինյանը ստեղծել է փայլուն մեխանիզմ, որի միջոցով հաջողությամբ քվեներ է պոկում էս վերջին Z խմբի փազլի տարբեր գույներից։
Օրինակ, Z֊ի մեջ մտնող արևմտամետների համար գործում է թատերաբեմում է Արամ Զավենիչը, Թուրքի շուն դառնալ երազող քաղաքագետը, Բաբաջանյանը և այլք։
Ոչ նախկինին, ոչ ներկային պոպուլիզմի սիրահարների համար գործի է դրվել Էդմոն հանձնակատարը, ով նաև հագել է պրոռուսականի դիմակ։ Տեսարան սիրողների համար խաղի մեջ է մտցվել ԱՄՆ բանտից ճառող նախագիծը (ում շնորհիվ Երևանցիների ձայների չնչին տոկոսն ստացած Ավինյանը դարձավ քաղաքագլուխ)։
Մեխանիզմն այնքան փայլուն է գործում, որ անգամ բոլորից զզվածների համար կա մոլորեցնող ուժ ու քվեաթերթիկ, ինչի միջոցով Z փազլի այս հատվածի ձայները ևս չեն փոշիանալու, և Նիկոլ Փաշինյանը այս ձայներից ևս մեծ փայ ունի։
Հետևաբար, ընդդիմադիր հիմնական ու դերակատար մի քանի ուժերը չպետք է էներգիա վատնեն X կամ Y հատվածի ուղղությամբ. մեկը վաղուց համոզված է, երկրորդին անիմաստ է համոզել։
Պետք է բոլոր ջանքերն ուղղել Z փազլի ուղղությամբ. էդ է իրական կռվի դաշտը»։

Ռուսաստանը և Ուկրաինան գերության մեջ գտնվող քաղաքացիական անձանց են փոխանակել
73Երեկ, 23:47
«Բան ես հայտարարել, պատասխան ե՞րբ ես տալու, թե՞ շեֆերիդ քո պես ԳՇ պետ է պետք». Տիգրան Աբրահամյան
79Երեկ, 23:00
«Շարքային քաղաքացու կյանքում ոչինչ չի փոխվելու, քանի իշխանության է չտեսների ոհմակը»․ Արեգ Սավգուլյան
56Երեկ, 22:36
ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քննությունը ՍԴ-ում կշարունակվի վաղը
63Երեկ, 22:00
«Անհրաժեշտ է փոխել լիդերներին և նոր «պրոյեկտներ» ստեղծել»․ Կարեն Հեքիմյան
76Երեկ, 21:54
«Այստեղ գլխավոր շահառուն համաշխարհային «թվային իշխանությունն» է»․ Հակոբ Բադալյան
65Երեկ, 21:36
«Լիբանանի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը hшրվшծ է Իրանին»․ Նեթանյահու
123Երեկ, 20:21
«Կոնդի զարգացման համար առաջարկվում է պետություն - մասնավոր ներդրող - համայնք համագործակցության մոդելը»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
71Երեկ, 19:36