«Թուրքերը 2020-ից սկսած ամեն խնջույքի առաջին կենացը նիկոլի համար են բարձրացնում». Անուշ Աթաջանյան

Մանկական զարգացման կենտրոնի տնօրեն Անուշ Աթաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարց ունեմ բոլոր նիկոլականներին, որոնք արդարացնում են իրենց շիմպանզեին, որն ասում է «Արցախը հայկական չէր», կրկնում են՝ «դե ե՞րբ ա հայկական եղել»։
Բա որ 32 տարի ամեն ծնունդ, հարսանիք մեծ-մեծ ճառեր էք ասում, հոտնկայս խմում էք Հայրենիքի համար զոհված տղերքի կենացը, ո՞ր Հայրենիքը ի նկատի ունեք։
Բա 4 պատերազմն էլ Արցախում էր ու բացի արցախցիներից, մեր առյուծ տղերքը, աշխարհի տարբեր ծայրերից եկել հասել են Արցախ, Հայրենիք պահելու համար։
Մեկ պատերազմ էլ Ջերմուկում էր, բայց այդ տղերքի անունը ընդանրապես տվող չկա, անգամ մեկ անուն չհրապարակվեց…
Որ թամադան ասում է՝ «խմենք մեր հերոս տղերքի կենացը, որ Հայրենիքի համար զոհաբերել են իրենց կյանքը», կանգնո՞ւմ եք, թե արդեն ոչ։
Բա որ ասում եք՝ Արցախը հայկական չէ, բա ինչի եք կանգնում, այ երկերեսանի յանուսներ։
Դե որ ՔՊ-ն վաղուց տղերքի կենաց չի խմում դա գիտեմ, բա դուք ո՞նց եք նայելու էտ տղերքի աչքերին…
Իսկ գիտե՞ք, որ թուրքերը 2020թ. ից սկսած ամեն խնջույքի, առաջին կենացը նիկոլի համար են բարձրացնում։
Եվ ի պատիվ մեր հազարավոր հերոս տղաների, որոնց կեսից շատը հենց սրանք են մատաղ արել, ում ոսկե անունները սրանք փորձում են ջնջել, էս տականքները արժանի են Հայկական Նյուրնբերգի»:

Աթենքի աշխարհահռչակ Ակրոպոլիսի թանգարանում բացվել է «Հին Հայաստան» խորագրով ցուցահանդես
2023:18
Մայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգը
4222:42
«Երևանցիների գույքը դարձել է ՔՊ-ի հարկային ախորժակի թիրախը»․ Սարգիս Տեր-Եսայան
10616:48
«Հենց խոսում է՝ կարծես Իլոն Մասկը լինի»․ Ոսկան Սարգսյան
10915:24
«Վաղը պաշտոնապես կազդարարենք ԹՐԻՓՓ ծրագրի մեկնարկը»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
12215:00
«Մեր նպատակը չի լինելու մարդկանց փոխարինել արհեստական բանականությամբ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
11814:30
«Տհաճ հարցեր լսելիս կորցնում է ինքնատիրապետումը»․ Վարդան Հարությունյան
10614:12
«Մի՞թե կարելի է որդուն կորցրած ծնողներին ծերության տարիներին հասցնել այս վիճակին»․ Հրայր Կամենդատյան
10513:42