Երեքշաբթի, 23 հունիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +23 °C

«Հունիսի 8-ին` որպես պետություն, պետք է ներողություն խնդրենք Հայ առաքելական եկեղեցուց». Էդմոն Մարուքյան 

«Հունիսի 8-ին` որպես պետություն, պետք է ներողություն խնդրենք Հայ առաքելական եկեղեցուց». Էդմոն Մարուքյան 
267
Կիրակի, 17 մայիսի, 2026 թ., 21:42

Այսօր «Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզարշավի հերթական օրը մեկնարկել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից։
Այնտեղ Էդմոն Մարուքյանը հիշեցրել է, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ պետությունը չի կարող միջամտել մարդկանց խղճի և դավանանքի ազատությանը, ինչպես նաև եկեղեցու ներքին գործերին։ Նրա խոսքով՝ գործող իշխանությունը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, ոտնահարել է այդ հիմնարար ազատությունները և թույլ տվել միջամտություն Հայ առաքելական եկեղեցու ներքին կյանքին։ «Պետությունը պարտավոր է վերադառնալ սահմանադրականության, փոխադարձ հարգանքի և ինստիտուցիոնալ հավասարակշռության սկզբունքներին»,- նշել է նա։