Երեքշաբթի, 23 հունիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +23 °C

«Սուտ է, խաբում են, սահմանազատում չի եղել, ստրատեգիական ճանապարհներ են հանձնելու». Էդմոն Մարուքյան

«Սուտ է, խաբում են, սահմանազատում չի եղել, ստրատեգիական ճանապարհներ են հանձնելու». Էդմոն Մարուքյան
248
Կիրակի, 17 մայիսի, 2026 թ., 22:06

«Լուսավոր Հայաստան»-ի առաջնորդ Էդմոն Մարուքյանն իր հրապարակած տեսանյութում տարակուսում է՝ ո՞ւմ համար է Արարատ Միրզոյանի այն հայտարարությունը, որ մենք ադրբեջանական տարածքների ենք տիրապետում: «Ու հասկանում եմ, որ սա Ադրբեջանի համար է այս քարոզարշավն իրականացվում: Այս տեքստերը հայտարարում են, որ հետո, երբ հողերը հանձնեն, ու մարդիկ զարհուրեն, ասեն՝ մենք ասել ենք, հեսա՝ տեսանյութերն էլ կան:
Սուտ է, խաբում են, սահմանազատում չի եղել, միակողմանի մենք դուրս ենք եկել որոշակի տարածքներից: Ադրբեջանը դուրս չի եկել ոչ մի տարածքից: Ստրատեգիական տարածքներ ու ճանապարհներ են հանձնվելու»,- զգուշացնում է Մարուքյանը: