«Իսկ ի՞նչ է ասել Շոյգուն իրականում». Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանը գրել է. «Լսել եք, չէ՞, տարածված խոսքը, որ ՌԴ նախկին ՊՆ Սերգեյ Շոյգուն իբր հայտարարել էր, թե համատեղ օպերացիա են արել Ադրբեջանի հետ Արցախում և մաքրել են հայերից։
ԻՍԿ Ի՞ՆՉ Է ԱՍԵԼ ՇՈՅԳՈՒՆ ԻՐԱԿԱՆՈՒՄ․
2021թ․ մարտի 17-ին ղազախական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՌԴ ՊՆ Շոյգուն ասել է հետևյալը․ «Ռուսաստանը շատ գործողություններ է համատեղ իրականացնում Թուրքիայի հետ, և դրանք բավական բարդ են՝ հաշվի առնելով, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է։ Վերջին համատեղ աշխատանքը, իհարկե, Լեռնային Ղարաբաղն էր։ Դա բարդ գործողություն է, այլ կերպ անվանել չեմ կարող, քանի որ դրանում ներգրավված են եղել հսկայական թվով տարրեր, փաստեր, շարժառիթներ։ Մի կողմից խոսքը մեզ համար եղբայրական երկու ժողովուրդների թշնամության մասին է, մյուս կողմից Թուրքիան է միացել այդ խնդրին»։
Թեպետ Շոյգուն ինձ համար բացասական կերպար է, բայց նա հստակ ասում է, որ բարդ գործ է եղել Թուրքիայի հետ լեզու գտնել։ Իսկ դուք հավանաբար գիտեք, որ Նիկոլ Փաշինյանի համաձայնությամբ Թուրքիայի զինված ուժերը 2020թ․ նոյեմբերին տեղակայվել էին Արցախի Ակնա (Աղդամ) քաղաքի տարածքում, հետևաբար՝ Ռուսաստանի խաղաղապահ ուժերը պետք է համատեղ աշխատանք կատարեին Թուրքիայի հետ Արցախի տարածքում, ինչը եղել է, կրկնում եմ, եղել է Նիկոլ Փաշինյանի ստորագրությամբ։
Մի քանի անգամ կարդացեք ՌԴ Պն այս հայտարարությունը և սեփական դատողությունն արեք, ոչ թե Նիկոլ Փաշինյանի խարդախ թիմի կեղտոտ ու հիմար քարոզչությունը կրկնեք»։

«Արդյոք քաղաքի հիմնը կարելի է դիտարկել որպես ապրանք կամ ծառայություն»․ Արբակ Սարգսյան
3215:06
Ուսումնական վարժանքների ժամանակ զինծառայող է վիրավորվել
5314:18
«Մեկ տարի էլ չդիմացավ»․ Տիգրան Արեգունի
5212:30
«Դեռ կարգավիճակ չունեմ, կանչել են հարցաքննության»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
6211:48
«Առողջ եղեք, որ ապօրինությունների համար պատասխան տաք». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
5311:36
«Մեկ ամիս է, ինչ Անդրանիկ Թևանյանը գտնվում է անազատության մեջ»․ Սոնա Աղեկյան
4911:24
«Ժամանակին նորմալ հոդվածներով էին գալիս, հիմա՝ մի քիչ ծիծաղելի»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
5611:18
«Վստահ չեմ՝ Արսեն Ամիրյանն էն արժանիքներն ունի, որ Հրապարակին կից փողոցն իր անունով լինի». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
7911:00