Երկուշաբթի, 18 մայիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

«Խոստովանեցին` հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ` Տիգրանաշենը». Արթուր Խաչիկյան

«Խոստովանեցին` հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ` Տիգրանաշենը». Արթուր Խաչիկյան
113
Այսօր, 00:06

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը գրել է․ «Նրանք խոստովանեցին՝ հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը։
Եվ այսպես, Հայաստանի աստիճանական ոչնչացման ծրագրում կարելի է նոր «պտիչկա» դնել։ Խունտայի անդամները խոստովանեցին, որ հանձնում են ևս 3 անկլավ և Տիգրանաշենը։
Սյունիքը կկտրվի Հայաստանից, այնտեղ կվերադառնան ադրբեջանցիները, և այն նույնպես կկլանվի Ադրբեջանի կողմից։ Ահա թե ինչ էին ուզում կանխել Բագրատ սրբազանի շարժման անդամները՝ մի շարժում, որը կործանեցին մեր «ընդդիմության» առաջնորդները։
Շարունակե՛ք լռել, նստել տանը կամ «սրտիկներ» անել ու լաց լինել՝ ձեր կուլտի առաջնորդին տեսնելիս։
Հաջորդ կանգառը 300 հազար ադրբեջանցիների վերադարձն է և հայերի զանգվածային փախուստը։ Քայլ առ քայլ, սերիա առ սերիա, մենք տեսնում ենք Հայաստանի ոչնչացումն ուղիղ մեր աչքերի առաջ։ Եվ հիպնոսացված բնակչությունը շարունակում է հանդուրժել սա, իսկ ոմանք էլ արցունքն աչքերին ողջունում են նրանց, ովքեր անում են դա։ Մեր ժողովուրդը դարձել է ահռելի աղանդի զոհ»։

Աղբյուրը`   Արթուր Խաչիկյան