Երկուշաբթի, 18 մայիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

«Անհաջող բեմադրություններ անելուց առաջ սցենար գրեք»․ Աննա Կոստանյան

«Անհաջող բեմադրություններ անելուց առաջ սցենար գրեք»․ Աննա Կոստանյան
151
Այսօր, 15:48

ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այս մարդն ակնհայտ ցայտնոտի մեջ է, ըստ երևույթին ամեն օր իր՝ վերարտադրության շանսերի մասին տխուր նորություններ են հայտնում, հիստերիայից նոր՝ ավելի անհաջող քայլեր է սկսում անել:
Մի քանի ժամ առաջ ցանցում տարածվեց արցախցիների բարբառով դիմակավորված անձանց տեսանյութ, որտեղ իբր թե անհայտ անձինք սպառնում են վարչապետի աթոռը զբաղեցնող նիկոլ փաշինյանին: Որքան փնտրեցի, տեսանյութի սկզբնաղբյուրը ոչ մի տեղ չգտա, պարզվեց այս անհաջող կրկեսային վատ բեմադրությամբ ու խնդալու տեսանյութն իր էջում տարածել են ԱԺ փոխնախագահ հանդիսացող Ռուբինյանն ու ՀՀ վարչապետը: Ախր նման անհաջող բեմադրություններ անելուց առաջ մի քիչ ժամանակ ծախսեք սցենար գրեք, որ հետո խայտառակ չլինեք․ մարդկանց զբաղացնելու նոր բա՞ն եք գտել. շատ կարևոր է չընկնել սրանց սարքած հիմար ծուղակը: Կարծում եմ մի քիչ տեխնոլոգիաներից հասկացող մարդիկ հանգիստ կարող են պարզել էս տեսանյութի ծագման աղբյուրը, սցենարիստներին, հերոսներին ու ֆինանսավորողներին: Բայց կապն իշխանության հետ կարծում եմ մինչև ընտրություններ դժվար թե պարզենք:) Էսքան անհաջողակ ու անտաղանդ չի կարելի լինել, տո»:

Աղբյուրը`   Աննա Կոստանյան