«Դու մեր ազգին ողջ ես պետք. նոր բեմադրություններ մի սարքիր»․ Իշխան Սաղաթելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարեկել՝ «Դու մեր ազգին ողջ ես պետք, իզուր նոր բեմադրություններ մի սարքիր» գրառմամբ։ «Փաշինյանը առավոտից ինչ-որ տեսանյութի է հղում անում, որը վստահաբար ինքն է պատրաստել, որ իբր մի խումբ արցախցիներ դիմակներով սպառնում են Փաշինյանին։ Այս տեսանյութը վերցրել, ընկել է փողոցները, սրան հղում անելով՝ աջ ու ձախ սպառնալիքներ է հնչեցնում և ընդդիմությանը մեղադրում այս քայլերի հետ կապ ունենալու կամ պատվիրելու համար։
Ժողովուրդ ջան, այս մարդու մոտ բան չի փոխվել, նույն ձեռագիրն է. նույնն արել է պատերազմից հետո, Դիմադրության շարժման ժամանակ, Սրբազան շարժման ժամանակ, այսինքն, հենց նեղն է ընկնում՝ ինքն իր դեմ ահաբեկչության, սպանության փորձի բեմադրություն է կազմակերպում, մի նպատակով, որպեսզի նախ վախ սերմանի ժողովրդի մեջ և դրանով արդարացնի ընդդիմության նկատմամբ իր ապօրինի քայլերը, բռնությունները և ձերբակալությունները, առհասարակ երկրի սահմանադրական կարգի տապալումը...»,- նշել է նա։

Աթենքի աշխարհահռչակ Ակրոպոլիսի թանգարանում բացվել է «Հին Հայաստան» խորագրով ցուցահանդես
2023:18
Մայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգը
4222:42
«Երևանցիների գույքը դարձել է ՔՊ-ի հարկային ախորժակի թիրախը»․ Սարգիս Տեր-Եսայան
10616:48
«Հենց խոսում է՝ կարծես Իլոն Մասկը լինի»․ Ոսկան Սարգսյան
10915:24
«Վաղը պաշտոնապես կազդարարենք ԹՐԻՓՓ ծրագրի մեկնարկը»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
12215:00
«Մեր նպատակը չի լինելու մարդկանց փոխարինել արհեստական բանականությամբ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
11814:30
«Տհաճ հարցեր լսելիս կորցնում է ինքնատիրապետումը»․ Վարդան Հարությունյան
10614:12
«Մի՞թե կարելի է որդուն կորցրած ծնողներին ծերության տարիներին հասցնել այս վիճակին»․ Հրայր Կամենդատյան
10513:42