«Զարուհի` Ռոբերտին ու Սերժին ծախված ստահակ, Լևոնը, Վազգենը, Րաֆֆին` ծախու ընդդիմություն». Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն Արաբկիրում մեկնարկած քարոզարշավի շրջանակներում ելույթ ունեցավ նաև Մերգելյանի այգում՝ կոշիկներով բարձրանալով նստարանի վրա, որտեղ մարդիկ են նստում: Նա կրկին մեղադրեց արցախցիներին «դասալքության» համար ու կրկին կորցրեց ինքնատիրապետումը՝ գոռգոռալով Զարուհի Փոստանջյանի վրա: «Զարուհի′, ի՞նչ ես խոսում, այ Ռոբերտին ու Սերժին ծախված ստահա′կ, չես էլ ամաչում, ստահա′կ, գետինը մտնես, էժան, էժան, կաշառակեր ստահակ, գնա Վարդանիկին պաշտպանի, գետինը մտնես: Հետո պարզվեց, որ դու քո շեֆը Րաֆֆիով բանով ծախված էիք և ամեն անգամ ժողովրդին տանում էիք պարտության: Դու, բոլորը՝ Լևոնը, Վազգենը, Րաֆֆին ծախու ընդդիմություն եք եղել, դուք վճարվել եք Սերժից և Ռոբերտից, որ ժողովրդին ամեն անգամ տանեք պարտության: Էդ հեղափոխությունը 18-ին չէր լինի, կլիներ 2003-ին, 2004-ին, եթե Լևոնը, Րաֆֆին, Զարուհին նախապես գնացած չլիներ գործարքի: Դուք պետք է պատասխան տաք, թե ինչու է հեղափոխությունը եղել 18-ին: Վազգեն Մանուկյան՝ ծախված, Զարուհի Փոստանջյան՝ ծախված, դուք հացկատակների խումբ եք, որոնք էս ժողովրդին ամեն անգամ տարել եք դեպի պարտություն»,- գոռգոռաց նա, իսկ դիմացը հավաքված փոքրաթիվ ամբոխը ողջունեց ծափերով:

«Մեկ տարի էլ չդիմացավ»․ Տիգրան Արեգունի
4312:30
«Դեռ կարգավիճակ չունեմ, կանչել են հարցաքննության»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
5411:48
«Առողջ եղեք, որ ապօրինությունների համար պատասխան տաք». Մեսրոպ Մանուկյան
4511:36
«Մեկ ամիս է, ինչ Անդրանիկ Թևանյանը գտնվում է անազատության մեջ»․ Սոնա Աղեկյան
4611:24
«Ժամանակին նորմալ հոդվածներով էին գալիս, հիմա՝ մի քիչ ծիծաղելի»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
5411:18
«Վստահ չեմ՝ Արսեն Ամիրյանն էն արժանիքներն ունի, որ Հրապարակին կից փողոցն իր անունով լինի». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
7311:00
Ամիրյան փողոցն անվանափոխվեց Պապ թագավորի անվամբ
5510:48
«Էս Պապ թագավորով կոտորվեցինք ամեն նիստին». Հովսեփ Կուբատյան
5310:36